Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Թեհրանն արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ԱՄՆ-ն շուտով կհարվածի Իրանի կենտրոնական մասում գտնվող Քոլանգ լեռանը (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս, որը թարգմանաբար նշանակում է քլունգ), որը Նաթանզի միջուկային օբյեկտից 1,5 կմ հեռավորության վրա է։ Իրանի Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբը սպառնացել է լուրջ հարվածներով պատասխանել նման հարձակմանը։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռարձակող ընկերությունը։

Ըստ իրանական կողմի հայտարարության՝ նման հարձակումը կհամարվի «տարածաշրջանում պատերազմի ընդլայնում», հետևաբար, Թեհրանը կհարվածի «Ամերիկայի բոլոր շահերին, նրա դաշնակիցներին և աջակիցներին»։

CNN-ը նշում է, որ ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում, ինչը դժվար հասանելի թիրախ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

Ըստ հրապարակման՝ օբյեկտի կառուցումը սկսվել է 2020 թվականին, և այդ ժամանակ Իրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ այն նախատեսվում է որպես ապագայում միջուկային վառելիք արտադրող ցենտրիֆուգների հավաքման վայր։

«Մենք, հավանաբար, շատ շուտով կհարվածենք այդ տարածքին։ Եվ նրանք ոչինչ չեն կարող անել դրա հետ։ Սովորաբար ես նման բան չէի ասի։ Եթե մտածեի, որ նրանք կարող են դրա դեմ ինչ-որ բան անել, ես երբեք սա չէի ասի։ Մենք շուտով կհարվածենք այդ տարածքին և շատ ուժեղ», – ասել է ԱՄՆ նախագահը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։

Թրամփը նաև սպառնացել է «հոգ տանել» Եմենի հութի ապստամբների մասին, որոնք հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և դեպի Կարմիր ծով տանող Բաբ էլ Մանդեբի նեղուցը փակելու մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում