Ամերիկացի մոդել Քայլի Ջենների գրառումը Instagram-ում դարձել է ամենահանրահայտը սոցցանցի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։
https://www.instagram.com/p/Be3rTNplCHf/?utm_source=ig_embed
Ավելի վաղ Ջենները հրապարակել էր իր նորածին դստեր լուսանկարը։ Ներկայում հրապարակման լայքերի թիվը գերազանցում է 14 միլիոնը։
https://www.instagram.com/p/BbaImIfFr0h/?utm_source=ig_embed
Սոցցանցում ժողովրդականությամբ երկրորդը պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հրապարակած լուսանկարն է, որը հավաքել է ավելի քան 11 մլն լայք։
https://www.instagram.com/p/BP-rXUGBPJa/?utm_source=ig_embed
Առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Բեյոնսեի լուսանկարը, որը հրապարակվել է 1 տարի առաջ։










































