Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծն ընդունվեց․ նիստերը դռնփակ կլինեն

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը:

«Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք: Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձևավորվի:

«Սակայն քանի որ որոշակի ժամկետներ պայմանավորված են հենց կառավարության ձևավորված լինելու փաստով՝ դրա համար ամրագրել ենք այդ 2/3-րդ թիվը: Նախատեսում ենք, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են 18 նախարարություններ և օրենքում նախատեսում ենք հավելվածի տեսքով նրանց գործունեության հիմնական ոլորտները, հակառակ դեպքում ուղղակի անունների թվարկումը կարծում ենք օրենքը կդարձներ ավելի թերի: Սահմանում ենք կառավարության անդամի կողմից նոր պահանջ՝ երդում տալու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները տալիս են երդում, նախատեսում ենք նաև կառավարության անդամների համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սահմանվել են դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական:

«Օրինակ, նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտվել են օրենքում նախատեսված անհամատեղելիության պահանջները. նա օրենքի ուժով պարտավոր է ներկայացնել հրաժարական: Ի տարբերություն կառավարության աշխատակազմի՝ նախատեսել ենք վարչապետի աշխատակազմ, որը կոչված է ծառայելու վարչապետին, փոխվարչապետներին, նաև վարչապետի լիազորությունների հետ կապված կառավարության նիստերի անցկացում և այլն, այդ բոլոր հարցերը պետք է լուծի վարչապետի աշխատակազմը, բնականաբար իր կազմում ունենալով տարբեր ստորաբաժանումներ»,- ընդգծեց նախարարը:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին, որը նրա խոսքով, դառնալու է քննարկման առարկա: «Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- նշեց Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ, ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական: «Սակայն աշխատել ենք օրենքը զերծ պահել ավելորդ մանրամասներից և այն իրավական մանրամասներով չծանրաբեռնելու համար նախատեսել ենք, որ գոյություն է ունենալու կառավարության աշխատակարգ, որն իրավական ակտ է, որը ընդունվելու է հենց կառավարության կողմից»,- ասաց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում