Ալլա Պուգաչովայի մոտ ընկերուհին՝ հայտնի մոդելավորող Վալենտին Յուդաշկինի կինը՝ Մարինան, իր միկրոբլոգում կիսվել է Պրիմադոննայի պսակադրության հազվագյուտ կադրերով։
6 տարվա ամուսնությունից հետո Պուգաչովան ու Գալկինը որոշել էին ամրապնդել իրենց միությունն Աստծո առջև։ Պսակադրության համար նրանք ընտրել էին Մերձմոսկվայում համեստ եկեղեցի՝ հրաժարվելով շքեղ արարողությունից։
Երկրպագուները հարց են ուղղել, թե կարելի՞ է արդյոք երկրորդ անգամ պսակադրվել։ Պուգաչովան արդեն կանգնել էր խորանի առջև փոփ թագավոր Ֆիլիպ Կիրկորովի հետ Երուսաղեմում, 1994 թվականին։
Երգչուհու խոսքով՝ ինքը մինչ իր կյանքի վերջը զղջալու է առաջին պսակադրության համար։