Thursday, 09 05 2024
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ

«Մաշտոցի պողոտայի դեպքերը կդառնան սովորական երևույթ»

«Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը ժողովրդի անելանելիության վիճակի արտահայտումն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին այսօր ասացին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ շատ բան չկա ասելու, ամեն ինչ նկարահանված է, բոլորը տեսել են երեկ տեղի ունեցած իրադարձությունների տեսանյութերը: Նրա գնահատմամբ՝ մի բան է ակնհայտ, որ այս ռեժիմը երկիրը հասցրել է անելանելիության վիճակի, շատերն այլևս ուրիշ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղ, նույնիսկ ապօրինի միջոցներով այս ռեժիմից ազատվելը:

Նա նշեց, որ ցավալի է, բայց փաստ, և այստեղ պետք է մեղադրել Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությանը: Երբ կեղծվում են ընտրությունները, փակվում է ընտրության միջոցով հարց լուծելու հնարավորությունը, երբ փակվում են մրցակցելու բոլոր ելքերը, չպետք է զարմանալ, որ կլինեն մարդիկ, որոնք համարելով, որ օրինական ձևերով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները փակված են, կդիմեն ծայրահեղ քայլերի: Լևոն Զուրաբյանն ասաց, որ սա ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումն է:

Նման տեսակետ հայտնեց նաև ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ իշխանությունը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, որ ժողովուրդն ամեն ինչի պատրաստ է: Նա ասաց, որ ընտրությունների հնարավորությունից զրկվել ենք, քաղաքապետի ընտրություններից հետո Փակ շուկա, տրասնպորտի թանկացման հարցեր…

«Տեսնում ենք, որ որևէ քաղաքական հնարավորություն չի տրվում քաղաքացուն իրավական դաշտում իր իրավունքները պաշտպանելու, այսինքն՝ մենք ծայրահեղ լարված մթնոլորտում ենք ապրում, և երեկվա դեպքերը գուցե դառնան սովորական երևույթ: Մենք առաջարկել ենք ավելի քաղաքակիրթ, օրենքով, սահմանադրական ճանապարհ, որն իշխանությունը չի ուզում»,- նման տեսակետ հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Գնահատելով ՀՀ ոստիկանության գործողությունները երեկվա դեպքերի ժամանակ՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ բերման էին ենթարկվել բազմաթիվ անմեղ մարդիկ, ընդ որում՝ թիրախավորել էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում ակտիվ են եղել ակցիաների ժամանակ: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ երեկոյան եղել է ՀՀ ոստիկանությունում՝ փորձելով պաշտպանել բերման ենթարկված անմեղ քաղաքացիների շահերը:

«Մենք ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ 11 մարդու ցուցակ ենք ներկայացրել նրան: Կոնկրետ այդ մարդկանց վերաբերյալ ճշտել էինք, որ ուղղակի տարել են առանց որևէ հիմնավորման, ուստի անհատ առ անհատ բոլորի գործերով անցանք: Իմ ունեցած տեղեկություններով՝ նրանց բոլորին բաց են թողել, անգամ եթե պատրաստվել էին այլ տեսակի նյութեր: Այդ հարցերը լուծվեցին, և մենք հստակ դրեցինք, որ չենք կարող հանդուրժել ձերբակալություն, եթե չկա 100 տոկոսանոց ապացույց, որ նա կատարել է հակաիրավական գործողություն: Համատեղ ջանքերով հասանք այդ մարդկանց ազատ արձակմանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում