Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:

2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի 4-րդ 5-րդ միջկողային տարածության սահմաններում, վերպտկային շրջանում թափանցող վնասվածք, ձախից որովայնի առաջային պատի, էպիգաստրալ շրջանի թափանցող վնասվածք եւ ձախից որովայնի կողմնային պատի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Իսրայելյանը՝ ծնված 1989թ., ով ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1990թ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է նույն մարզի 27-ամյա բնակչի հետ վիճաբանության ժամանակ: 2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Վ. Արտաշատ գյուղում գտնվող մսի վաճառակետի դիմաց իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է նույն մարզի 28-ամյա բնակչի հետ, որը շարունակվել է Վ. Արտաշատ – Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի մոտ: Վիճաբանության ընթացքում 27-ամյա երիտասարդն իր ավտոմեքենայի սրահի պահախցիկից վերցրել է ծալովի դանակը եւ երեք անգամ հարվածել 28-ամյա երիտասարդի կրծքավանդակի եւ որովայնի ձախակողմյան հատվածին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում