Wednesday, 15 05 2024
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ

Լիզինգի աջակցության ծրագիրը հնարավորություն կտա թարմացնել գյուղտեխնիկայի մաշված պարկը. փոխնախարար

Ընթացիկ տարվա գարնանից գործող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի աջակցության ծրագրով 157 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել լիզինգառուներին: Դրանցից 67-ը տրակտոր է, 2-ը` կոմբայն, 88-ն էլ այլ գյուղտեխնիկա: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ծրագիրը բավականին արդյունավետ է իրականանում: «Այս ծրագիրն աննախադեպ է տարածաշրջանում, ընդհանրապես քիչ երկրներ կան, որոնք նման ծրագրեր են իրականացնում: Ինչպես գիտեք Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի պարկը բավականին մաշված է, իսկ լիզինգային այս ծրագիրը հնարավորություն կտա հետևողական աշխատանքի դեպքում մի քանի տարվա ընթացքում թարմացնել այն»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայում ծրագրում ներգրավված են 4 ֆինանսական կառույց և բազմաթիվ մատակարարներ: Փոխնախարարի խոսքով` հիմնականում ֆերմերային տնտեսությունները գնում են բելառուսական տեխնիկա, բայց այս ծրագրի շնորհիվ Հայաստան է ներմուծվում նաև ամերիկյան ու եվրոպական արտադրության գյուղտեխնիկա: «Շուկան շահավետ է դարձել բիզնեսի համար, ևս երկու խոշոր մատակարար ցանկություն են հայտնել մասնակցել այս ծրագրին, ինչի արդյունքում եվրոպական տեխնիկայի քանակը կավելանա մեր հանրապետությունում»,-նշեց պաշտոնյան:

Նրա խոսքով` մասնավորի կողմից մեկ մեքենատրակտորային կայան է հիմնվել, վերջերս էլ լիզինգի շրջանակներում շուրջ 200 միլիոն դրամի տեխնիկա է ներմուծվել: «Այն հնարավորություն կտա մեր չօգտագործվող հողատարածքներն օգտագործել»,-հավելեց Ռոբերտ Մակարյանը:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում