Thursday, 09 05 2024
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24

Սերժ Սարգսյանը որոշել է դառնալ վարչապետ, մնում է՝ շատ խնդրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

-Պարոն Զոլյան, 2018-ի վարչապետի հարցը շարունակում է քննարկվող թիվ մեկ թեման մնալ քաղաքական դաշտում։ Ինքը՝ Սարգսյանը նշում է, որ դեռ չի կողմնորոշվել, իսկ ահա ՀՀԿ-ի երիտասարդ պատգամավորները արդեն իսկ հայտարարում են, որ պատրաստ են խնդրել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Ինչպե՞ս կբնութագրեք ընդհանուր իրավիճակը։

-Մենք այդ թեմայով նախկինում զրուցել ենք։ Իմ կարծիքը հետևյալն էր՝ Սահմանադրական փոփոխությունները, վերջին ընտրությունները բերում էին նրան, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա իշխանության գլխին։ Այն ժամանակ պարզ չէր, թե որ պաշտոնում՝ ազգի առաջնո՞րդ, կուսակցության քարտուղար, վարչապետ, թե՞ մեկ այլ պաշտոն։ Հիմնական խնդիրը հետևյալն էր՝ ինչպես պահպանել իշխանությունը՝ չստանձնելով պատասխանատվություն։ Այս առումով նախագահական մոդելը շատ հարմար է՝ կա վատ աշխատող վարչապետ և լավ նախագահ, որը վերջում վարչապետին փոխում է։ Հիմա այլ վիճակ է, իմ կարծիքով՝ արդեն կա վերջնական որոշում։ Նա չի կարող վստահել մեկ ուրիշին, չի կարող ղեկավարել կողքից՝ այդ դեպքում պետք է թույլ վարչապետ լինի, բայց որևէ մեկին չի վստահի։ Ըստ իս՝ նա որոշել է մնալ վարչապետ, հիմա մնում է՝ իրեն շատ խնդրեն։

Համենայնդեպս, պատահական չէ, որ երիտասարդների թևն է սկսում խնդրել։ Մոտավորապես հետևյալն է լինելու՝ ինչպես ԲՀԿ-ն համաժողովրդական խնդրանք կազմակերպեց, որ Ծառուկյանը վերադառնա։ Իհարկե վիճակն այլ է, Ծառուկյանն ուներ հեղինակություն և ընտրությունները ցույց տվեցին, թե նրան ինչպես են ընդունում տարբեր մարզերում։ Սերժ Սարգսյանի հարցն այլ է, որևէ մեկը երթ չի կազմակերպի, որովհետև արդյունքն անկանխատեսելի կարող է լինել։ Երիտասարդները կարծիք են հայտնում, բայց դուք լավ գիտեք, որ ՀՀԿ-ում որևէ մեկը նման կարծիք հենց այնպես հայտնել չի կարող։

-Առանց Սարգսյանի թույլտվությա՞ն։

-Բնական է, եթե ասում են՝ թույլտվություն ունեն։ Սկսում է երիտասարդական թևը, ավագները ձեռնպահ են։

-Բացի Գալուստ Սահակյանից։

-Գալուստ Սահակյանը, ճիշտ է, տարիքով մեծ է, բայց ավելի շատ հարում է երիտասարդական թևին՝ իր այդ հատկանիշներով։ Ավելի ծանրակշիռ գործիչները դեռ լսում են, բայց ամենակարևորը՝ լռում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը։ Բնական է, որ այս սցենարի մեջ նա կարող էր ասել, որ չի ուզում լինել վարչապետ։

-Բայց նա հակառակը՝ այդպիսի ցանկություն է հայտնել։

-Հենց այդ խաղն է, չի հայտարարում, չի ասում, որ ի վիճակի չէ շարունակել։ Նա բացեիբաց ասել է, որ պատրաստ է շարունակել։ Առաջին խնդիրը՝ ինչպես կազմակերպել համաժողովրդական խնդրանք, և երկրորդ՝ ինչպես կազմակերպել Կարեն Կարապետյանի հեռացումը։ Մնում է կոշտ տարբերակ՝ ասել, որ Կարեն Կարապետյանը չի կատարել խոստումը՝ ասել է մեկ միլիարդի ներդրում կբերի, բայց չի բերել, կամ այլ խնդիրներ։

-Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքը չէր ցանկանում դառնալ վարչապետ, բայց կուսակցությունը խնդրում է և նա ստիպված է։ Այս պարագայում նրա և Կարեն Կարապետյանի միջև առճակատում կլինի՞, թե՞ հնարավոր է նաև փոխվարչապետի պաշտոնի շուրջ համաձայնության գան։

-Իմ կարծիքով՝ բանակցությունների հիմնական խնդիրը հենց դա է։ Կարեն Կարապետյանը չի համաձայնում փոխվարչապետի պաշտոնին և ասում, որ ինքն ավելի բարձր պաշտոնների է հավակնում։ Բայց հիմա դա ակնհայտ չի ասում, հանգամանքներ կան, որ կարող է միտքը փոխել։ Վերջիվերջո կարող է ասել, որ ի վիճակի չէ։ Եթե խորը նայենք՝ կան ոլորտներ, որով նա այժմ չի զբաղվում՝ արտաքին քաղաքականություն, ռազմական, ուժային հարցեր։ Բոլոր այդ պաշտոնները մինչ այս ենթարկվել են անմիջապես նախագահին։ Բնական է՝ նոր Սահմանադրությամբ պետք է վարչապետը զբաղվի։ Հայաստանը հիմա, կամա թե ակամա, նմանվում է Զիմբաբվեին։ Այնտեղ 90-ամյա նախագահին փոխարինեց առաջին փոխնախագահը։ Համակարգն այնպիսին է, որ նորություն չի կարող լինել՝ կամ նախագահ կամ առաջին տեղակալ, այլ տարբերակ չկա։ Նրանք, ովքեր ասում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, նրանք ցույց են տալիս, թե ինչ անդունդի մեջ է այժմ Հայաստանը։

-Օրերս ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինն է անդրադարձել Հայաստանի՝ 2018-ի վարչապետի հարցին, ասել, որ Սերժ Սարգսյանին է տեսնում այդ պաշտոնում։ Սա և՞ս «մասնավոր» կարծիքների շարքում կարող ենք դիտարկել։

-Համարենք Բաղրամյան 26-ի կարծիք։ Օրինակ՝ Շևչենկոն կամ Մարկովը անընդհատ խոսում են Ադրբեջանի շահերից, իսկ Զատուլինը մեր բերակման է։ Նա խոսում է Հայաստանի շահերից, նույնն է, որ Միհրանյանը խոսեր։ Չեմ կարծում, որ նա Կրեմլի տեսակետն է արտահայտում։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Զատուլինին, նրա ինստիտուտը կարևոր գործեր է անում, բայց սրանք «դիժուրնի» հայտարարություններ են։ Գիտեմ՝ Մարկովից պրոադրբեջանական հայտարություններ պետք է սպասել, իսկ Զատուլինից ՝ հայամետ։ Նա մեր ընկերն է, ի՞նչ անենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում