Նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացան Վրաստանի և Հայաստանի 15 և 16 տարեկանների հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումները Վրաստանի իրենց հասակակիցների հետ:
Առաջին խաղում Վրաստանի Մ-15 հավաքականը հաղթեց 3:0 հաշվով, երկրորդում՝ Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց 0:1 հաշվով:
Երկրորդ ընկերական հանդիպումները կկայանան նոյեմբերի 29-ին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի բաժինը:




































