Wednesday, 15 05 2024
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում

Լավրովի հայանպաստ տողատակը

Երևանում, Հայաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հետոտեսական կարծիք է հայտնել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարի մասով: «Մենք կվերլուծենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեր գործընկերների կարծիքները և կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու համար: Չափազանց լավատես չեմ կարող լինել, ցավոք սրտի, և կարծում եմ, որ հակամարտությունն արագ չի լուծվի. խնդիրը բարդ է»,-ասել է նա:

Լավրովի ասածը բացարձակ ճշմարտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է կարգավորում և արդյո՞ք կան երաշխիքներ, որ սառեցված հակամարտությունը մի օր չի հանգեցնելու լայնամասշտաբ պատերազմի: Մեծ իմաստով` ԼՂ հակամարտությունն այն գործիքներից մեկն է, որի միջոցով Ռուսաստանն ապահովում է իր տարածաշրջանային ազդեցությունը, ազդում է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքականության վրա և այսօրվա ստատուս-քվոն մեծապես բխում է հենց Ռուսաստանի շահերից: Հակամարտության կարգավորումը կամ մենեջմենթը Ռուսաստանն իրականացնում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ և ինչքան էլ Մոսկվայում պնդեն, թե պահպանվում է պարիտետը, որը խաղաղության երաշխիք է` ինքնին հասկանալի է, որ այն շատ փխրուն է տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակի հետևանքով:

Մյուս կողմից` Մոսկվան չի կարող երկարաժամկետ, այսպես կոչված` ինստիտուցիոնալ խաղաղության սպոնսոր լինել, որովհետև ռուսական ազդեցությունը կառուցված է իռացիոնալ հիմքով: Այսօրվա Ռուսաստանը, մեծ հաշվով, տեխնոլոգիապես հետամնաց, կրեատիվիզմից զուրկ երկիր է ու Հայաստանին ու Ադրբեջանին չի կարող առաջարկել ավելի արժեքավոր բան, քան` զենքն է:

Բուն ԼՂ խնդիրն արագ լուծում չունի, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները սկզբունքորեն ու տրամագծորեն տարբեր են ու բացի այդ` մոտ ապագայում տեսանելի չէ, որ միջազգային կոնսենսուս կարող է ձևավորվել ԼՂՀ կարգավիճակի, դրանից ածանցվող մյուս խնդիրների վերաբերյալ:

Մյուս կողմից` տարածաշրջանային անվտանգության միջազգային կայուն երաշխիքների ստեղծումը հնարավոր կդարձնի ոչ միայն պատերազմի կանխումն, այլ բանակցային բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչը Երևանին ու Բաքվին թույլ կտա վստահության միջավայր ստեղծել փոքր քաղաքական քայլերի միջոցով: Այսպիսի փիլիսոփայության կրող են ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները, որոնք ԼՂ խնդիրը դիտարկում են տարածաշրջանային անվտանգության համակարգում: Վիեննայի պայմանավորվածությունները այս կոնցեպցիայի դրսևորումն են և պատահական չէ, որ դրանք Վաշինգտոնի նախաձեռնության ծնունդ են: Մոսկվային սկզբունքորեն ձեռնտու չէ տարածաշրջանային անվտանգության միջազգային գործիքների ստեղծումը, որովհետև նման հեռանկարը փակում է` սպառազինությունների մատակարարման ճանապարհով հակամարտությունը կարգավորելու Մոսկվայի ճանապարհը:

Մյուս կողմից` Ռուսաստանի վերջին հրապարակային դիրքորոշումները ԵԱՀԿ Մշտական խորհրդում, Լավրովի հայտարարությունները Բաքվում և Երևանում հուշում են Մոսկվայի քաղաքականության որոշակի, սկզբունքային խմբագրումների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան արևմտյան գործընկերներից տարածաշրջանային լիդերության որոշակի երաշխիքներ է ստացել` տարածաշրջանում խաղաղության միջազգային երաշխիքների ներդրման դիմաց: Համենայն դեպս, Լավրովի վերջին հրապարակային ելույթների դիվանագիտական տողատակն այն է, որ Մոսկվան կոնսենսուս է ձևավորել Վաշինգտոնի ու Փարիզի հետ, որն առնվազն ճանապարհ է բացում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման հեռանկարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում