Sunday, 28 04 2024
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Պոլսո պատրիարքի նախկին թիկնապահը մեղադրվում է նրա սպանության փորձի մեջ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, երեկ կայացել է «Էրգենեկոն 2»-ի գործով հերթական դատալսումը, ուր հարցաքննվել են թուրքական ոստիկանության հատուկ գնդի նախկին հրամանատարներ Իբրահիմ Շահինն ու Սերվեթ Քայնաքը։ Վերջինիս անունն ընդգրկված է եղել S1 անունը կրող խմբի մեջ, որն էլ Շահինի հրահանգով պետք է մահափորձեր իրականացներ հայերի ու ալևիների դեմ։

Դատարանում Քայնաքին հարցրել են, թե ինչ պայմաններում է ծանոթացել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին, ինչին ի պատասխան՝ Քայնաքը նշել է. «Հրանտ Դինքի սպանությունից հետո հայկական եկեղեցիներում տեղի ունեցած պատարագների ժամանակ մենք ապահովել ենք դրանց անվտանգությունը։ Այդ անվտանգության հաճախակի միջոցառումներն անհանգստացնում էին յուրաքանչյուրին։ Այդ գործընթացում մենք ներգրավել էինք նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների։

Մի անգամ էլ պատարագից հետո մենք ճաշեցինք հայ հոգևորականների հետ, որից հետո պատրիարք Մութաֆյանն այցելեց Բեյօղլուում գտնվող հայկական գերեզմանոց, ես էլ ստանձնեցի նրա թիկնապահի դերը»։

Հիշեցնենք, որ երեկ էլ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում ցուցմունքներ է տվել Իբրահին Շահինը, որը «հերքել» է, թե թշնամաբար է տրամադրված եղել պատրիարքի դեմ. «Այդպիսի բան չկա։ Ես տարբեր թերթերից պարբերություններ էի հանում, որպեսզի գիրք գրեի: Այդ նյութերը կապված էին իմ գրքի հետ»։

Հարկ է նշել, որ Իբրահիմ Շահինի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր նրա տունը և հայտնաբերել ահաբեկումների մի շարք պլաններ, որոնց թվում էին ոչ միայն Պոլսո հայոց պատրիարքի, այլև Սըվազի հայերի կրոնական առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի, ալևիների ֆեդերացիայի նախագահ Ալի Բալքըզի մահափորձերը, ինչպես նաև Անկարայի առևտրի կենտրոնի պայթեցումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում