Sunday, 19 07 2026
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Գերխայտառակության դիրիժորին պարգևատրելու առաջին պտուղները…

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երեկ Լյուքսեմբուրգում սկսեց ելույթը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Սկսեց ավանդական դարձած խայտառակ պարտությամբ: Մեր ֆուտբոլիստները 5:0 հաշվով զիջեցին Չեխիային: Մրցավայր մեկնելուց առաջ մեր հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Կազմակերպվել էին նաև ընկերական հանդիպումներ Ղազախստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ: Առաջին խաղում մերոնք պարտվել էին 1:0 հաշվով, իսկ երկրորդն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ղազախստանի հետ երկրորդ հանդիպումից հետո դրական էր գնահատել նախապատրաստական փուլը՝ նշելով, որ պատրաստ են հաղթահարելու խմբային փուլի արգելքը: «Ղազախստանի հետ ընկերական հանդիպումները ծառայեցին իրենց նպատակին: Նախապատրաստական վերջին փուլն էր: Ինչ խոսք, գրանցված արդյունքները չեն գոհացնում, բայց առաջին և երկրորդ խաղերի միջև տարբերություն կար: Ամեն ինչ անցավ ըստ պլանավորածի, բացի արդյունքից: Գոլային պահերը չիրացնելը խնդիր է, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք: Հուսով եմ՝ այդ գոլերը կլինեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Կարող եմ ասել, որ ուսումնամարզական հավաքը լավ անցավ, պայմաններն իդեալական են: Միակ խնդիրը, որն ինձ անհանգստացնում է, ֆուտբոլիստների վնասվածքներն են: Արթուր Խաչատրյանն ու Վիգեն Կարապետյանը չեն կարող մեզ օգնել: Մենք գնում ենք մրցավայր խմբից դուրս գալու նպատակով: Միակ ու առաջնային խնդիրը դա է: Այն իրատեսական է, և կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները կարող են այդ խնդիրը լուծել»,- ասել էր Օսեյանը «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Իդեալական պայմաններում աշխատելու և հաջողված ուսումնամարզական հավաքի արդյունքը փաստորեն չեխերից 5 գնդակ բաց թողնելն էր: Ու փաստորեն վերջին երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականին չի հաջողվել գոնե մեկ գոլ խփել: Այս տարվա մարտին Արտակ Օսեյանը նշանակվել էր Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ, որը նախապատրաստվում էր Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0 և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ: Օսեյանի կատարած աշխատանքը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի:

Անթալիայում Հայաստանի հավաքականի մրցելույթը նույնիսկ խայտառակ չես անվանի: Խայտառակ կլիներ, եթե բոլոր երեք հանդիպումները Հայաստանի հավաքականը պարտվեր 3:0 կամ 4:0 հաշվով: Բայց արի ու տես, որ գերխայտառակ ցուցանիշները մեր երկրում բարձր են գնահատվում: Անթալիայի ցուցանիշի համար Օսեյանի «պաշտոնը» բարձրացվեց, և նա նշանակվեց արդեն 19 տարեկանների հավաքականի մարզիչ: Այս տրամաբանության համաձայն՝ եթե Հայաստանի 19 տարեկանների հավաքականը վերջնականապես ձախողվի նաև ընթացիկ շրջափուլում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Օսեյանին կնշանակի արդեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Օսեյանն արդեն աշխատել է: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին 2015 թվականին 6 հանդիպում է անցկացրել և կրել է 5 պարտություն: Օսեյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ դրական արդյունքը ցույց է տվել Լյուքսեմբուրգի գաճաճ հավաքականի հետ մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստներին հաջողվել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալ:

Այս մասնագետի ցույց տված արդյունքները տպավորիչ են, և իսկապես հասունացել է պահը, որ փառապանծ Ֆուտբոլի ֆեդերացիան նրան վստահի նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Ինչևէ, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ևս երկու հանդիպում է անցկացնելու: Նոյեմբերի 11-ին մերոնք կմրցեն Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 14-ին վերջին հանդիպումը կանցկացնեն Լյուքսեմբուրգի հետ: Երեկ կայացած առաջին տուրում Շոտլանդիայի հավաքականը Լյուքսեմբուրգին հաղթել է 3:1 հաշվով և Չեխիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մինչև 19 տարեկանների Էլիտ ռաունդ են դուրս գալիս ընտրական փուլում ենթախմբում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում