ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 64-ամյա Մանուել Գարսիան Ֆրեզնո քաղաքի եկեղեցու մոտ կրակել է կնոջ ու նրա սիրեկանի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ABC-ն, տղամարդու կինը՝ 61-ամյա Մարտա Գարսիան, ստացած վնասվածքներից մահացել է։ 51-ամյա բոյֆրենդը հոսպիտալացվել է և գտվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ոստիկանության տվյալներով՝ դրանից հետո խանդոտ ամուսինը ուղևորվել է տուն, որտեղ վերջ է դրել կյանքին։
Զույգը համատեղ ապրել է 43 տարի, այդ ընթացքում նրանք մի քանի անգամ ամուսնալուծության հայցեր են ներկայացրել։










































