Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև հոկտեմբերիր 27-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Ա. Պեպանյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Մ. Գալստյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Թարզյանը, Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գ. Ղազարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը, «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներ Դ. Խումարյանը և Գ. Դաջունցը:

Հուշագրի կողմերը պատրաստակամություն են հայտնել միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բարելավման և վերականգնման գործընթացներում, ինչպես նաև ՀՀ տարածքում էկոտուրիզմի աջակցության և զարգացման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյան նշել է, որ համագործակցության հիմնական առանցքը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը միտված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխան տուրիստական ծրագրեր մշակելու և տեղայնացնելու համար նախադրյալների ստեղծումը: Ըստ բնապահպանության նախարարի, հուշագրի շրջանակներում մշակված ծրագրերով կիրականացվեն համատեղ աշխատանքներ` նպատակ ունենալով բարձրացնել հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունների, Հայաստանի բնության պետական թանգարանի աշխատակիցների մասնագիտական որակավորումը՝ վերապատրաստելով նրանց մարքեթինգի, մենեջմենթի, էկոտուրիզմի և այլ ուղղություններով և կարևորելով միջազգային լավագույն փորձին ծանոթանալու ու այն ներգրավելու նպատակով այլ երկրներ այցերի կազմակերպումը: «Համագործակցությունն ապագային միտված գործողությունների հսկայական դաշտ է բացում, որի հիմնական նպատակը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ճանաչելիության բարձրացումն է թե´ Հայաստանում, թե´ նրա սահմաններից դուրս: Համատեղ ջանքերով կիրականացվի ֆինանսական ռեսուրսների և տեխնիկական աջակցության ներգրավում այդ ծրագրերի իրականացման գործընթացում»,- նշել է Ա. Մինասյանը և շեշտել այդ գործողություններում էկոկրթական գործընթացներին և հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորմանն ուղղված բաղադրիչները:

Ա. Նավասարդյանը նշել է, որ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կնպաստի այն քաղաքականությանը, ինչը որդեգրել է Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի պահպանության գործում` հատուկ դիտարկելով համայնքներում այլընտրանքային ֆինանսական միջոցներ գեներացնելու հնարավորությունների ստեղծումը, որպեսզի նվազեցվի ճնշումը բնության վրա: Այդ գործողություններն իրականացնելու համար նախատեսվում է նաև ներգրավել միջազգային փորձագետներ:

Հուշագրի շրջանակներում կնախաձեռնվեն և կիրականացվեն հայաստանյան ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական գործակալությունների հետ համատեղ կլոր սեղաններ, քննարկումներ և կոնֆերանսներ` միտված Հայաստանում էկոտուրիզմի նախագծերի մշակման և վաճառքի` արտերկրյա զբոսաշրջիկների սպասարկման վերաբերյալ։ Նախարարության պատասխանատուների հետ համատեղ կնախագծվեն և կիրականացվեն ուսուցողական այցեր այլ երկրներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այդ երկրներում էկոտուրիզմի գործող վայրերը, նրանց հետ կապված կազմակերպչական և կրթական ծրագրերը` հետագայում Հայաստանում կիրառելու նպատակով: Կիրականացվի հետազոտությունների շարք բնակչության և տուրիստների շրջանակներում, ինչպես նաև այլ պոտենցիալ շուկաներում` նպատակ ունենալով պարզել, թե որքան է Հայաստանը հայտնի էկոտուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկների շրջանում, ինչ գործոններ են հաշվի առնվում այդ զբոսաշրջիկների` այս կամ այն երկիր էկոտուրիստական այց կազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում