Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հազարավոր կողմնակիցներ հանրահավաքի են դուրս եկել Կատալոնիայում և այլ քաղաքներում՝ հաջակցություն անկախության հանրաքվեի, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին։
Շատերը դուրս են եկել փողոցներ Կատալոնիայի դրոշներով և քվեարկության կոչ անող նշաններով։ Իսպանիայի կառավարությունը հանրաքվեն հայտարարել է անօրինական և պահանջում է չանցկացնել այն։ Անջատողական քաղաքական գործիչները կոչ են անում տպագրել և տարածել ցուցապաստառներ՝ հաջակցության հանրաքվեի անցկացման։
Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանի խոսնակ Կարմեն Ֆորկադելը Բարսելոնայում բազմությանը դիմելով հայտարարել է. «Խնդրում եմ Ձեզ դուրս գալ և քվեարկել։ Քվեարկե՛ք Կատալոնիայի ապագայի օգտին»։
Իսպանիայի Սահմանադրական դատարանը դադարեցրել է տեղի օրենքի գործողությունը, որը հանրաքվեի կոչ է անում։ Ոստիկանությունը խոչընդոտում է քվեարկության նախապատրաստմանը։