Եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը` Ադնան Յանուզայը, հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է բելգիացի 18-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր ստորագրել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ. ամռանը:
Հիշեցնենք, որ «Սանդերլենդ»-ի դեմ արտագնա խաղում դուբլից հետո («Յունայթեդ»-ը 1:2 հաշվով կամային հաղթանակ տարավ) Յանուզայի շուրջ իսկական իրարանցում սկսվեց:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է երկարաձգել 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, որից հետո Յանուզայի գործակալը հայտարարեց, որ իրենք չեն շտապում ընդունել առաջարկն ու պատրաստ են դիտարկել այլ ակումբների առաջարկներ:
Անմիջապես սկսեցին ակտիվություն ցուցաբերել «Բավարիա»-ն, «Յուվենթուս»-ը «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
Բացի այդ, ֆուտբոլիստն ընտրություն է կատարում Անգլիայի, Բելգիայի ու Ալբանիայի հավաքականների միջև:




































