Armtimes.com-ը Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն:
Մենք հարցրել էինք, թե արդյո՞ք Գոռ Հակոբյան արտաքսվել է ԱՄՆ-ից, անդամակցել է «Արմենիա փաուեր» խմբին, ԱՄՆ քաղաքացի էր, թե՝ ոչ: Դեսպանատան մեզ ուղղված պատասխանում ասված. «Իրավապահների ընթացիկ վարույթների վերաբերյալ մեկնաբանություններ անելու իրավասություն մենք չունենք: Տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ՀՀ պատկան մարմիններին»:
Armtimes.com-ին մինչդեռ այսօր արդեն հայտնի է դարձել, որ Գոռ Հակոբյանը 1997 թվականին ընտանիքի անդամների հետ մեկնել էր ԱՄՆ մշտական բնակության, իսկ 2008 թվականին ՀՀ քաղաքացու անձնագիր էր ստացել: Այսօր նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաև նրա ավտոմեքենայի սրահից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































