Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ինչո՞ւ է ինքնասպանություն գործած զինվորի զենքը հետքաբանական փորձաքննության ներկայացվել դեպքից երկուսուկես ամիս հետո

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սահակ Ասիլբեկյանի և Ալիկ Հակոբջանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Համլետ Դավթյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, ջոկի գնդացրորդ Սահակ Ասիլբեկյանը 2011 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, պարբերաբար վիճաբանել ու ապտակել է նույն ջոկի ժամկետային զինծառայող Էդվարդ Ալահվերդյանին:

Ասիլբեկյանը սպառնացել է, թե զորամասում, այլ զինծառայողների մոտ Ալահվերդյանի մասին արատավորող, նրա իրավունքներին, օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կտարածի, սպառնացել է, թե Ալահվերդյանի նկատմամբ բռնություն կգործադրի ու իր սպառնալիքները չիրագործելու համար նրանից պահանջել է 50 հազար դրամ՝ կատարել է շորթում:

Համածառայող Ասիլբեկյանի այս արարքների ու սպառնալիքների պատճառով Էդվարդ Ալահվերդյանը, ըստ մեղադրանքի, գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, 2011 թվականի հուլիսի 29-ին, ժամը 6-ն անց 45 րոպեին մարտական դիրքում ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված ինքնաձիգով կրակելով իր կզակային շրջանին և, հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք ստանալով, մահացել է:

Ալիկ Հակոբջանյանը մեղադրվում է այն բանի համար, որ, հանդիսանալով ջոկի հրամանատար, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք. նկատելով, որ Սահակ Ասիլբեկյանի փոխարեն զինծառայության առանձին պարտականությունները կատարում է շարքային Էդվարդ Ալահվերդյանը, Հակոբջանյանը չի հետաքրքրվել դրա պատճառով, սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման մասին տեղյակ չի պահել վերադաս հրամանատարությանը:

Գործի դատավարությունը տևել է 13 ամիս:

Դատաքննության ընթացքում տուժող կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Ա. Պետրոսյանի նկատմամբ՝ հայտնելով, թե գործի նախաքննությունն ընթացել է քրեադատավարական օրենքի էական խախտումներով: Դատարանը մերժել է միջնորդությունը:

Տուժող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև նախագահող դատավորին, որը նույնպես դատարանի կողմից մերժվել է:

Ընդհանուր իրավասության դատարանը առաջադրված մեղադրանքները հաստատված է գնահատել: Սահակ Ասիլբեկյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի օգոստոսի 9-ից:

Ալիկ Հակոբջանյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Հակոբջանյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել երկու ամբաստանյալներն ու տուժող կողմը:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում կողմերը ներկայացրին իրենց բերած վերաքննիչ բողոքները:

Ալիկ Հակոբջանյանն իրեն մեղավոր է ճանաչել նախաքննության ու դատաքննության ժամանակ: Նա ընդունել է, որ ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ջոկի զինծառայողների փոխհարաբերություններում տիրող իրավիճակի ու կատարվող խախտումների մասին ժամանակին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Հակոբջանյանի շահերի պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ոչ մեծ ծանրության հանցագործության համար և պետք է ազատվի պատժի կրումից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Սահակ Ասիլբեկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե իր և տուժող Ալահվերդյանի հարաբերությունները եղել են նորմալ, ինքը նրան չի նվաստացրել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի հայհոյել, չի ստիպել իր փոխարեն որոշակի աշխատանքներ կատարել ու ոչ մի գումար չի շորթել:

Նման դիրքորոշման պայմաններում Ասիլբեկյանի շահերի պաշտպանը, հիմնավորելով իրենց վերաքննիչ բողոքը, հայտնեց, թե նախաքննության և դատաքննության ընթացքում չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղքը: Նրա դեմ նախաքննության ժամանակ ցուցմունքներ տված վկաները դատարանում այլ ցուցմունքներ են տվել, ասել են, թե չեն տեսել, որ Ասիլբեկյանը բռնանա Ալահվերդյանի նկատմամբ կամ հայհոյի նրան, Ալահվերդյանն էլ հակված չի եղել ինքնասպանության, նա ընկճված չի եղել:

Պաշտպանական կողմի տեսակետով՝ Սահակ Ասիլբեկյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը պետք է բեկանվի, իսկ Ասիլբեկյանը պետք է անմեղ ճանաչվի և արդարացվի:

Վերաքննիչ դատարանի հարցին, թե տուժողի հետ նորմալ փոխհարաբերությունների պայմաններում ինչո՞ւ են հատկապես նրան մեղադրել զինվորին ինքնասպանության հասցնելու համար, փոքրամարմին, մռայլադեմ Սահակ Ասիլբեկյանը պատասխանեց, թե չի կարող բացատրել: Կոնկրետ ինքն իրեն մեղավոր չի զգում ու մեղավոր չի ճանաչում Ալահվերդյանի մահվան համար:

Տուժող կողմի բերած վերաքննիչ բողոքը հիմնավորեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ի. Պետրոսյանը:

Ալահվերդյանի հարազատների համոզմամբ՝ Էդվարդը ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են: Նախաքննության ընթացքում հանցագործությունը չի բացահայտվել, այն կոծկելու համար էլ առաջ է քաշվել ու «հիմնավորվել» ինքնասպանության վարկածը:

Դատարանում վկաների տված ցուցմունքներից, ըստ տուժող կողմի, կարելի է եզրակացնել, թե Ալահվերդյանն ինքնասպանություն գործելու պատճառներ չի ունեցել: Նա հակված չի եղել իրեն կյանքից զրկելուն, ծրագրեր է կազմել, որ ծառայությունից հետո տուն վերադառնա, եղել է զուսպ, դաստիարակված երիտասարդ:

Ի. Պետրոսյանը ներկայացրեց զորամասի հրամանատարության և նախաքննական մարմնի թույլ տված բացթողումները:

Զինվորի մահվան մասին իմանալով՝ հրամանատարությունը շտապել է դեպքի վայր: Ալահվերդյանը դիրքում է եղել՝ կիսանստած վիճակում: Նրա ինքնաձիգը գտնվել է ոտքերի արանքում, փողը ուղղված է եղել զինվորի կզակին:

Զորամասի վերադաս սպաները, դատարանում տված ցուցմունքների համաձայն, տեսնելով որ Ալահվերդյանի զենքը լիցքավորված է, վերցրել են այն, լիցքաթափել, ապա նորից դրել սպանված զինվորի ոտքերի արանքում: Նման բան անելու իրավունք այդ սպաները չունեին, նրանք խախտել են հանցագործության վայրի պահպանության պայմանները: Իրենք բացատրել են, թե խախտումը թույլ են տվել անվտանգության նկատառումներով:

Ըստ Պետրոսյանի՝ ինքնաձիգը հետքաբանական փորձաքննության է ուղարկվել դեպքից երկուսուկես ամիս հետո, այն դեպքում, երբ փորձաքննությունը նշանակվել է դեպքից շատ չանցած: Ինքնաձիգն ուշ ուղարկվելու պատճառով նրա վրա չեն պահպանվել մատնահետքերը, և փորձագետները որևէ հետք չեն հայտնաբերել: Այսինքն, նախաքննական մարմնի անփութության, վատ աշխատանքի կամ միտումնավոր ուշացման պատճառով ձեռք չեն բերվել այս գործով ամենակարևոր ապացույցներից՝ սպանության գործիքի վրայի մատնահետքերը:

Նշվել է, թե զենքը դրված է եղել ավտոմատ ռեժիմի վրա: Սակայն Ալահվերդյանը սպանվել է մենահատ կրակոցից: Ինչպե՞ս է փոխվել նրա զենքի ռեժիմը: Մասնագետները հայտնել են, թե ավտոմատ ռեժիմում էլ հնարավոր էր մենահատ կրակոց արձակել, բայց դրա համար պետք էր մի քանի անգամ կրակել: Ընդունա՞կ է եղել զինվոր Ալահվերդյանը նման կրակոց արձակելու, ինքնասպանը կարո՞ղ էր այդ ձևով կրակել ավտոմատ ռեժիմում գտնվող զենքից:
Ի. Պետրոսյանն անդրադարձավ նաև տվյալ զորամասում տիրող իրավիճակին, երբ օրենքի կիրառման փոխարեն «հարց լուծող» են դարձել ինչ-ինչ սուտ հեղինակություններ: Վերադաս սպաները նման կասկածելի «հեղինակություններին» թույլ են տվել իրենց «կարգը» թելադրել, պարզաբանումներ կատարել, զինվորներին նվաստացնել ու ստորացնել:

Էդվարդ Ալահվերդյանը համածառայողների հետ խնդիր է ունեցել ապրիլ-մայիս ամիսներին՝ խրամատում միզելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության, հնչած հայհոյանքների պատճառով: Սակայն Ալահվերդյանը կյանքից զրկվել է հուլիսի վերջին, երբ հիշյալ միջադեպը պիտի որ հարթված լիներ… Պիտի որ…

Միևնույն ժամանակ, տուժող կողմի կարծիքով՝ Ալիկ Հակոբջանյանն ավելի ծանր արարքի համար պետք է մեղավոր ճանաչվեր ու ավելի խիստ պատժի ենթարկվեր, որովհետև նրա դրսևորած անփութությունն առաջացրել է ծանր հետևանք:

Ինչ վերաբերում է Ասիլբեկյանին, ապա տուժող կողմի կարծիքով՝ նախաքննության ու դատաքննության ընթացքում նրա մեղքը հաստատող համոզիչ ապացույցներ ձեռք չեն բերվել:

Ասիլբեկյանի կողմից Ալահվերդյանի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ մեկ վկայություն կա, այդ վկան էլ դատարանում չի հարցաքննվել:

Ի. Պետրոսյանը հայտնեց, թե միջնորդությունների փուլում պիտի միջնորդի, որ դատարանն անցնի վերաքննության կարգի, դատարան հրավիրի ու հարցաքննի մի շարք վկաների, ում ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ գործի ելքի համար:

Տուժող կողմը պնդում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվի, վերաքննիչ դատարանը վերաքննի գործը և կայացնի նոր դատական ակտ:

Բերված բողոքների վերաբերյալ կողմերի առարկությունները կլսվեն, ինչպես նաև միջնորդությունները կքննարկվեն հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում