Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Վահե Նիկոյանը արձագանքել է երեկ Մաշտոցի պուրակում հնչած որոշ մտքերին

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյան արձագանքել է Մաշտոցի պուրակում հնչած որոշ մտքերին:

«Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները բացառապես չափորոշիչների քննարկումով և հաստատումով, որոնք դրվելու են ուղևորափոխադրումների նոր իրականացվող արժեհաշվարկի հիմքում։ Այլ որևէ սկզբունք, առավել ևս գնի կամ այլ հաշվարկային ցուցանիշի վերաբերյալ, քննարկում չի եղել, քանի որ խնդիրը հանձնաժողովի օրակարգում չի եղել ի սկզբանե և դա անհերքելի փաստ է, քանի որ աշխատանքներն իրականացվել են ազատ և թափանցիկ, այդ թվում նաև արտահայտվելու անսահմանափակ հնարավորություն է ընձեռնվել բոլորին և պատասխաններ են տրվել հնչած բոլոր հարցերին: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ հանձնաժողովի աշխատանքի ողջ ընթացքը օնլայն ռեժիմում ցուցադրվել է։

Վերոնշյալից հետո առնվազն տարօրինակ է հանձնաժողովի որոշ անդամների հանձնաժողովի աշխատանքի շրջանակում և դրանից դուրս դրսևորած վարքի և արտահայտած մտքերի ակնհայտ փոփոխականությունը։ Այս մասով անգամ մեկնաբանություններն են ավելորդ։

Քաղաքապետարանը բնակչությանը հուզող խնդրի հետ կապված նախաձեռնել է հստակ գործընթաց և քանիցս վստահեցրել է, որ հանձնաժողովի նպատակն ու առաքելությունը առաջարկ ներկայացնելն է, որն հետագայում կդրվի մշակվող իրավական ակտի հիմքում, իսկ տվյալ իրավական ակտի նախագիծն այդուհետ կներկայացվի հանրային քննարկման։ Իր առաքելությունից դուրս հանձնաժողովին ոմանց կողմից այլ գործառույթներով այսպես ասած «օժտելը», մեր խորին համոզմամբ ընդամենը հանրությանը ապատեղեկացնելու և մոլորության մեջ գցելու պարզունակ փորձ է։

Որոշ հռետորների կողմից պարբերաբար հանրությանը մատուցվող սակագնային ցուցանիշների ծագումնաբանությունն է անգամ անհայտ։ Եթե անգամ տվյալ անձիք իրենց որևէ կերպ պարտավորված չեն համարում օժանդակել հանձնաժողովի աշխատանքներին, ապա առնվազն տարրական մասնագիտական էթիկան պահանջում է, որ հանրությանը գրավոր ներկայացնեն այն հաշվարկները, որոնցից ծնվում են այդպիսի «ցանկալի» սակագները։

Մեկ բան ակնհայտ է. Ոմանց կողմից կրկին փորձ է արվում երկխոսությունը տանել հակամարտության, քաղաքակիրթ քննարկումները՝ անհանդուրժողականության, անգամ հայտարարվում է ոլորտը կոլապսի բերելու մասին: Տվյալ անձիք չեն խորշում անգամ կիրթ մարդուն ոչ բնութագրող բառապաշարով համեմվող կոչեր հնչեցնելուց, համայնքային իշխանությանը անվանարկելու գնով ինքնահաստատվելու փորձերից։

Սույնից ելնելով բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ տասնյակ մարդու առաջ ելույթ են ունենում, խորհուրդ կտանք պահպանել վարքի տարրական կանոններն ու գիտակցել, որ ինքնահաստատման ճանապարհին անհարկի պիտակավորումներ շռայլելով, հանցագործներ և բթամիտներ գոչելով հնարավոր չէ մոտենալ բաղձալի հանգրվանին։ Ու, որ ոչ պակաս կարևոր է, բոլորին է տեսանելի, որ սադրիչ կոչերով հանդես եկողները նույն այն անձիք, ում համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչին է վերաբերում քննարկվող նյութը։

Տրանսպորտի ոլորտի բնականոն աշխատանքի ապահովման խնդիրը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա գործառույթն է: Եվ առնվազն էժան պոպուլիզմ է առավել սրտացավ երևալու ոմանց փորձերը, որոնք ակնհայտորեն հանրության շրջանում անդառնալիորեն կորսված հեղինակությունը հետ բերելու նպատակ են հետապնդում միայն: Ավելին, իրավիճակն էլ ավելի վատթարացնելու մղումով ոմանց անթաքույց չարամտությունն ինքնին խոսում է այն մասին, որ դրանք հեռահար նպատակներ հետապնդող գործողություններ են ու, որ այդ ամենն արվում և արվելու է՝ անկախ գործընթացի ելքից։

Ինչևէ, գործընթացն այլ հունով տանելու գերակտիվ այդ «հոգացավների» բոլոր փորձերը ապարդյուն են անցնելու, քանզի նրանք ևս ստիպված են արձանագրել, որ այն առաքելությունն ու նպատակը, որն իր առջև դրել է հանձնաժողովը, այդ թվում թափանցիկության և տեղեկատվության հնարավորին լայն տարածման որդեգրված սկզբունքը, արդեն իսկ կյանքի է կոչվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում