Tuesday, 21 05 2024
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը

Հայաստանը լքելո՞ւ է բանակցային գործընթացը

«Եթե ճնշումները մեծ լինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ապա դա տարբերակ է, որ միշտ կարելի է օգտագործել, և ցանկացած պահի կարող ենք հայտարարել, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախը»,- օրերս ասուլիսում ասել է ՀՀ-ում Արցախի ներկայացչության խորհրդարանական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը և հիշեցրել իշխանության հայտարարությունները, թե Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ:

Իսագուլյանը, իհարկե, չի մանրամասնել, թե խոսքն ինչ ճնշումների մասին է, բայց, ըստ էության, բացահայտել է հայկական դիվանագիտության պահեստային տարբերակը հնարավոր ֆորս-մաժորի դեպքում:

Հնարավոր լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում իրադարձությունների նման ընթացքը միանգամայն կանխատեսելի է, մանավանդ՝ Հայաստանի իշխանություններն ակնարկել են, որ այդ պարագայում ճանաչելու են Արցախի անկախությունը: Սակայն այդ պարագայում խոսքն ավելի շատ բանակցային գործընթացի դադարեցման և նոր ստատուս-քվոյի ստեղծման մասին է, որի բնույթը կանխորոշելու են պատերազմական գործողությունները:

Միանգամայն այլ վիճակ կլինի, եթե Իսագուլյանն ակնարկում է բանակցային գործընթացում հնարավոր դիվանագիտական ճնշման մասին։ Այդ պարագայում՝ Հայաստանի հրաժարումը բանակցություններից, նույնիսկ դրանցում Արցախի ներգրավման նպատակով, կդիտվի որպես դեմարշ, բանակցային գործընթացը տապալելու փորձ՝ դրանից բխող հետևանքներով:

Իհարկե, բոլորս ենք ցանկանում Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին, սակայն անհրաժեշտ է սթափ դիտարկել դրա հնարավորությունը։ Այն իրատեսական չէ այսօրվա ստատուս-քվոյի պարագայում, մանավանդ, երբ, ըստ էության, չկա կարգավորման գործընթաց, ու Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնեցնել անգամ տեխնիկական հարցեր։ Եթե այսօր Հայաստանը բարձրացնի բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարց, ապա դա, ըստ էության, նշանակում է ստատուս-քվոյի փոփոխության փորձ, ինչը կլեգիտիմացնի պատերազմ սանձազերծելու Բաքվի մտադրությունը: Արցախի բանակցային սուբյեկտայնության վերացման հարցում Ռոբերտ Քոչարյանի արկածախնդրությունն էապես սահմանափակել է Երևանի մանևրելու հնարավորությունը:

Բացի այդ, ԼՂ խնդրում ներկայիս ստատուս-քվոյի միջազգային ամրագրումը Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունն է և դրան է ուղղված նաև Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու Հայաստանի պարբերական պահանջները: Հայաստանի դիվանագիտությունը պետք է մտածի ոչ թե դեմարշների, այլ միջազգային հարթակներում մեր պահանջների լեգիտիմությունն ապահովելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում