Երեկ Բուդապեշտում ավարտվեցին ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճը ներկայացնող մարզիկների մրցելույթները:
Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե, Ռոման Ամոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:
Թիմային հաշվարկով 87 երկրների մրցակցությունում Հայաստանն զբաղեցրեց 5-րդ հորզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանին, Կորեային, Հունգարիային և Իրանին: Ընդ որում, առաջ անցանք Ադրբեջանից, որի դիրքերը տեսանելիորեն նահանջել են:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն:




































