Ճապոնիայի ափերի մոտ գիտնականները հայտնաբերել են ոսկու բացառիկ բարձր խտությամբ ստորջրյա տարածք, որը կարող է ապագայում դառնալ առևտրային ստորջրյա հանքի հիմք։ Հետազոտողները երկրի հարավարևելյան ափերի մոտ՝ ստորջրյա հրաբխային խառնարանում, հայտնաբերել են այսպես կոչված «սև ծխացողներ» և հիդրոթերմալ կուտակումներ, որոնք ակտիվորեն ձևավորում են մեծ քանակությամբ ոսկի։
Գիտնականների խոսքով՝ տարածքը ոչ միայն արտանետում է ոսկու անտեսանելի փոքր մասնիկներ, այլև պարունակում է այսպես կոչված «անտեսանելի ոսկի», որը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով կամ սովորական մանրադիտակով։ Այդ ոսկին ներառված է ծովի հատակի ապարների մեջ։ Պարզվել է, որ իրական ոսկին երկար ժամանակ թաքնված է եղել հենց այդ «կեղծ ոսկու» ներսում՝ նանոմասնիկների կամ առանձին ատոմների տեսքով։ Գիտնականները նշում են, որ տարածքի համեմատաբար փոքր խորությունը և ոսկու բարձր պարունակությունը այն դարձնում են գրավիչ ապագա հնարավոր հանքավայրի համար։








































