Մինչ Եվրոպայում շարունակվում է ամառային շոգը, Դանիայի Օլբորգ քաղաքում տիրում է Սուրբ Ծննդյան մթնոլորտը։ Այստեղ անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը, որին մասնակցել են տասնյակ Ձմեռ պապեր, Ձյունանուշներ և էլֆեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1957 թվականին՝ Կոպենհագենի մերձակայքում գտնվող զվարճանքի այգում, իսկ երկու տարի առաջ տեղափոխվել է Դանիայի Յուտլանդիա թերակղզու Օլբորգ քաղաք։ Հաջորդ տարի համագումարը կնշի իր 70-ամյակը։
Սկզբում այն ստեղծվել էր երեխաներին զվարճացնելու նպատակով, սակայն տարիների ընթացքում դարձել է Սուրբ Ծննդյան սեզոնին խանութներում և առևտրի կենտրոններում աշխատող պրոֆեսիոնալ Ձմեռ պապերի ամենասպասված հանդիպումներից մեկը։
Համագումարի ընթացքում մասնակիցները կիսվում են իրենց փորձով, քննարկում մասնագիտական առանձնահատկությունները և մասնակցում զվարճալի մրցույթների։ Ծրագրում ներառված էին կոճապղպեղով թխվածքաբլիթ ուտելու, նվերներ փաթեթավորելու, փուչիկներից կերպարներ պատրաստելու մրցույթներ և տոնական երթեր։









































