Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ

Սերժ Սարգսյանի «անհավեսության» տողատակը

Սարդարապատի հուշահամալիում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` նվիրված Հանրապետության օրվան: Նախագահի խոսքը լակոնիկ է եղել` իր մեջ պարունակելով մի քանի ծեծված արտահայտություններ, դասագրքային ճշմարտություններ: Սա մի տեսակ շեղում է Սարգսյանի վերջին շրջանի մարտավարությունից, երբ նա նշանակալից որևէ իրադարձություն, հարթակ օգտագործում է` անվտանգության բաղկացուցիչն ընդգծելու, այդ համատեքստում իր առաքելությունն անուղղակիորեն գնահատելու համար:

Թերևս, Առաջին Հանրապետության առիթը հարմար չի համարվել անվտանգության թեման զարգացնելու համար, որովհետև պետական գոյության երկու և կես տարիները համեմատության, հաջող ասոցիացիայի առիթ չեն: Օրինակ, խորհրդարանական մի ընտրություններում հաղթանակը Սերժ Սարգսանին այնքան քաջալերել, ոգևորել էր, որ նա նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացմանն ամբիոնի մոտ մնաց մեկ ժանից ավելի և խոսեց քսաներեք տարվա հեռանկարի մասին` հասկացնելով, որ իր այսօրվա արածն առնվազն նման պատմական ինտերվալի արժեք ունի:

Սերժ Սարգսյանը պրագմատիկ է ու շատ լավ գիտի, որն է իրական և ոչ իրական հաղթանակը և դրանցից որի արժևորմանն արժե տեղ տալ իր բազմազբաղ օրակարգում: Առաջին Հանրապետության երկու-երեք տարիները հաղթանակի ասոցացիա չեն առաջացնում: Այդ տարիներով ոչ թե հպարտանալ է պետք, այլ դրանցից անհրաժեշտ է հետևություններ անել: Դրանք գուցե Սարգսյանն իր մեջ, մտքում արել է, բայց բարձրաձայնել չի կարող` արտաքին և ներքին դաշնակիցներին չնեղացնելու, չխրտնեցնելու համար:

Օրինակ, Սերժ Սարգսյանը կարող էր ասել, թե Երրորդ Հանրապետությունը դասեր է քաղել հարյուրամյա վաղեմության իրադարձություններից և անվտանգության համակարգի հիմքում դրել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը` հրաժարվելով մաքսիմալիզմից: Հանգիստ կարող էր ասել, որովհետև, ըստ ամենայնի, այդպես էլ մտածում է, այլապես` տարիներ առաջ չէր նախաձեռնի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Բայց նման բան այսօր Սարգսյանը չի կարող բարձրաձայնել, որովհետև Առաջին Հանրապետությունը, հայդատականությունը կուսակցական «բրենդների» վերածած ՀՅԴ-ին հենց ինքն է բերել-խցկել կոալիցա` անձնական ու ներքաղաքական ինչ-որ հաշիվներից ելնելով: Կամ Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ առաջին Հանրապետությունը դարձավ ռուս-թուրքական մերձեցման ու դավադրության զոհը: Կարող էր ասել, բայց այսօր Սարգսյանը դրա մասին նույնպես լռեց, որովհետև ռուս-թուրքական մերօրյա «սիլի-բիլիի» համատեքստում` կարող էր արժանանալ արդեն ոչ թե դաշնակցականների «համազգային նվնվոցին», այլ Պուտինի «կայսերական ցասմանը»: Սարգսյանն այսօր շատ բան կարող էր, բայց չասեց` գերադասելով «անհավեսության» տողատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում