Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

«Հակահեղափոխության» և «պսևդոհեղափոխության» առերեսումը

Երևանի այսօրվա ընտրությունները հենց այս երկու միտումների առերեսման, հակադրության դրսևորումն են: Գործող իշխանությունները չեն կարող ընտրություններ կազմակերպել` առանց փողի ու վարչական ռեսուրսի, բռնության և ուժի ցուցադրության: Երբ Նոր Նորքի ոստիկանապետը «դիշովկա» բառով «մեծարում» է Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը, ընդամենը մի դրվագով բացահայտում է, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն ընդդիմության, այլ կարծիք ունեցող մարդկանց մասին:

Իշխանությունն ինքնին վերածվել է «հակահեղափոխության» պատվարի: Ոչ այն իմաստով, որ ՀՀԿ-ն, ինչպես իրենք են ասում, պահպանողական կուսակցություն է և, ըստ էության, դեմ է հեղափոխություններին ու ցնցումներին: Հայաստանում անիմաստ է զուգահեռներ անցկացնել դասական քաղաքականության, անգամ իսկ` դրա պրիմիտիվ դրսևորումների հետ: Հայաստանի վերնախավի համար ամեն ինչ ավելի սահմանելի ու պարզունակ է:

«Անվտանգությունը» նրանց համար նույնանում է համակարգի կայունության, «առաջընթացը»` «տոկոսխփոցիի» հետ: Ահա, բոլոր նրանք, ովքեր համարձակվում են ձեռնոց նետել այս «սրբազան» սահմանումներին, հեղափոխականներն են կամ, ինչպես ավելի պատկերավոր արտահայտվել է Մասիվի միլպետը, «դիշովկաներ»:

«Անցնցում ընտրության» փիլիսոփայությունը նմաններին
դասակարգային թշնամի է որակում` արդարացված համարելով բոլոր միջոցները, որ կարող են կիրառվել նրանց դեմ: Հեղափոխականներ Հայաստանում, դասական իմաստով, նույնպես չկան:

Մենք գործ ունենք էպոտաժի, քաղաքականությունը ցուցադրականության, բովանդակությունը ձևի հետ շփոթող ընդդիմադիրների հետ: Ընդդիմությունը, մեծ իմաստով, ճակատամարտը տանուլ է տվել 2015-ի հանրաքվեի օրը, պարտության «սև թուղթը» ստացել է ապրիլի 2-ին, սակայն իր «լացուկոծը» դրել է այսօր:

Այսօր ապրիլի 2-ի «քառասունքն» է ու չէր հանդուրժվելու որևէ աղմուկ, ցնցում: Իշխանությունն այսօր նույնիսկ ընդդիմությանը չի հաղթում, որովհետև նրան ոչնչացրել է վաղուց: Այսօր իշխանությունը հասարակության «վերջնահաշվարկն» է տալիս, այն գինը, որի դիմաց` ժողովուրդը մի չորս-հինգ հինգ տարով ինքնակամ «բացակա» է գրվելու:

Ընդդիմության խնդիրն այն էր, որ թույլ չտար իշխանությունների ու հասարակության «համերաշխությունը», իր բովանդակային դատարկությամբ չլեգիտիմացներ «անաղմուկը», ընտրակաշառքի «նիսյա» խոստումով չմեծացներ իշխանության «նաղդի» ցուցակը:

Մեր ընդդիմությունը ճիշտ հակառակն է արել ու գերադասել է պսևդոհեղափոխականությունը, եթե կուզեք` պսևդոքաղաքականությունը: Ու հիմա իսկապես տգեղ է, երբ սևազգեստ սգավորի կարգավիճակով մտնում է «խալխի» տուն, որտեղ խրախճանք է: Քաղաքականության սպանության առթիվ կազմակերպված խրախճանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում