Վրաստանի Մառնեուլի շրջանի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նանա Բակուրաձեին աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա կասկածի տակ է դրել ադրբեջանական էթնոսի գոյությունը՝ ասելով, որ ադրբեջանցիները պատկանում են պարսից էթնոսին:
Ուսուչուհու խոսքերը դժգոհության մեծ ալիք են բարձրացրել ադրբեջանցի աշակերտների շրջանում, որոնք Բակուրաձեի խոսքերը ձայնագրել են և հրապարակել սոցցանցերում: Հոլովակը մի քանի օրում դարձել է Վրաստանում ադրբեջանական համայնքի ամենաքննարկվող թեմաներից մեկը, որի ներկայացուցիչներն էլ բողոք են գրել երկրի կրթության նախարարությանը:
Արդյունքում Վրաստանի կրթության նախարարությունը ուսուցչուհուն աշխատանքից ազատելու որոշում է կայացրել: