Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին մեկնաբանել է ակումբի հնարավոր վաճառքը ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոհիրին:
Ավելի վաղ ակումբի նախագահ Մասիմո Մորատին նշել է, որ գործարքը օգտակար կլինի «Ինտեր»-ի համար, որը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:
«Գիտեմ, որ Մորատին միայն լավ ցանկություններ ունի: Բոլորին է հայտնի, թե ինչպիսի զգացմունքներ է տածում նա ակումբի նկատմամբ: Սակայն չեմ կարող պատկերացնել «Ինտեր»-ն առանց Մորատիի»,- ասել է Ձանետին:







































