Ծովի մակարդակից՝ 3000 մետր բարձր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»,-ասում է Փաշինյանը տեսանյութում:
Թե ուր է գնում վարչապետը, տեսանյութում չի հստակեցրել: Ավելի վաղ նա մի քանի տեսանյութեր էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը:







































