Քլիվլենդի ոստիկանությունը փնտրում է սպանության կասկածյալին, որը հեռարձակվել է համացանցում Facebook Live ծառայության օգնությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կասկածյալը հանդիսանում է աֆրոամերիկացի Ստիվ Ստիվենսը՝ զինված և շատ վտանգավոր՝ նշվում է ոստիկանության կայքի և նրա թվիթերյան միկրոբլոգի հաղորդագրություններում։
Ստիվենսը ոչ միայն իրագործել է սպանությունն ուղիղ եթերում, այլև հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում այլ սպանությունների համար։
Ոստիկանությունն այժմ ստուգում է այդ տեղեկությունը։ Ոստիկանները դեռևս չեն գտել ենթադրալ հանցագործի այլ զոհերին։
Հետաքննությանը միացել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։











































