Friday, 17 07 2026
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով

Եվրոպան չի հանձնում Հայաստանը

Մոսկվայում Սերժ Սարգսյանի մատուցած անակնկալից հետո, անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովը: Հանձնաժողովը հայտարարել է, որ սպասում է Հայաստանի բացատրություններին, հասկանալու համար, թե ինչ է հասկանում Հայաստանը Մաքսային միության և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ առևտրի ռեժիմի համատեղելիության մասին խոսելով, միևնույն ժամանակ հանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ի դեմս Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՊ առաջարկում է ոչ թե զրոյական խաղ, այլ ԱՊՀ տարածքի տնտեսական ինտեգրացիայի հետ համատեղելի գործընթաց:

 Պետք է նկատել, որ Եվրահանձնաժողովի այս դիրքորոշումն էլ բավական շրջադարձային է, համենայնդեպս առաջին հայացքից, ինչպես Հայաստանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Փաստորեն, Եվրոպան չի հանձնվում և ըստ էության հայտարարում է Հայաստանի հետ գործակցության համար «պայքարը» շարունակելու մասին: Այսինքն` ի հեճուկս ոմանց, Եվրոպան չի փորձում խաչ քաշել Հայաստանի վրա, ինչն, իհարկե, կարող էր ուրախացնել շատ-շատերին: Այսինքն, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Եվրոպան Հայաստանը չի պատրաստվում հանձնել:

 Սա, անշուշտ, նշանակում է, որ Ասոցացման գործընթացը ամենևին փակված չէ: Դրանում, իհարկե, հայտնվում են նոր շերտեր ու երանգներ, նաև բնականաբար նոր մարտահրավերներ, սակայն այդ ամենը երևի թե էլ ավելի է արժևորում գործընթացը և հանրային էլ ավելի մեծ ուշադրություն գրավում: Համենայնդեպս, այն ամենը, ինչ տեղի է ունենում այս օրերին, կարծես թե ինչ-որ առումով խթան հանդիսացավ Հայաստանի համար կարևոր գործընթացների վրա առավել մեծ հանրային ուշադրություն գրավելու համար:

 Մի բան, որն ակնհայտորեն պակասում էր անցած ամիսներին, և Հայաստանի համար գերկարևոր ու ճակատագրական գործընթացները անցնում էին առանց հասարակական մեծ ուշադրության, այն ուշադրության, որը շատ կարևոր է այդ գործընթացներում Հայաստանի շահերը բաց չթողնելու և դրանց սպասարկումը միայն իշխանություններին չվստահելու համար` լավ իմանալով, թե ինչքան անվստահելի են Հայաստանի իշխանությունները բոլոր առումներով, ինչպես որ անվստահելի է ցանկացած հակասահմանադրական իշխանություն որևէ մի երկրում:

 Եվ այս տեսանկյունից, պետք է ասել, որ այն ցնցումներն ու շոկը, որ առաջացրին վերջին իրադարձությունները, այնուամենայնիվ իրենց «դեֆեկտի» մեջ ունեցան կամ կարող են ունենալ որոշակի դրական էֆեկտ` դրանից բխող արդյունքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում