Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
«Այս յուրօրինակ ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 21-ին… Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և շատ տարիներ էին անհրաժեշտ դրա պատրաստման ու էկրաններ բարձրանալու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որը կարող է ֆիլմը դարձնել «Օսկարի» մակարդակի: Դրա հրաշալի դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ լավ են խաղում: Եվ հատուկ ուշադրություն եմ ցանկանում դարձնել լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ով այս էպիկական պատմությունը վերջապես բարձրացրեց էկրաններ: Բացի այդ, ես շատ բանով եմ պարտական Մայք Մեդավոյին, քանի որ հենց նա կանաչ լույս տվեց «Ռոքի»-ին, ինչի շնորհիվ ես այժմ այստեղ եմ: Ֆիլմն ուներ ամեն բան… Ես խանդում եմ»,- ասել է Սիլվեստեր Ստալոնեն:
Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: