Ամերիկյան Օհայո նահանգի գիշերային ակումբներից մեկում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ։ Այս մասին հայտնում է WLWT ռադիոկայանը։
Տուժածներից շատերի վիճակը ծանր է։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ցինցինատի քաղաքի «Կամեո» ակումբում։ Իրավապահներին դեռևս չի հաջողվել դուրս գալ հանցագործների հետքի վրա։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։