Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Սա պատերազմ է հանուն խաղաղության. ինչի՞ համար եմ ողջ մնացել, որ հող հանձնե՞մ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

Պարոն Հյուսնունց, մեկուկես ամիս հետո Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների գնացող որոշ կուսակցություններ ընտրել են «Խաղաղություն Ղարաբաղում» կարգախոսը և չեն թաքցնում, որ դա խաղաղություն է տարածքային զիջումների դիմաց: Նրանք ասում են, որ միայն խաղաղության դեպքում է հնարավոր կանգնեցնել արտագաղթը և ստեղծել զարգացող երկիր:

– Որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղությանը, մանավանդ՝ Արցախում, որտեղ գիտեն և՛ պատերազմի, և՛ խաղաղության արժեքը: Բոլորիս համար էլ ծանր է լսել հերթական զինվորի մահվան բոթը, ապրել հրամանատարի կորստի վիշտը, մանավանդ՝ երբ նա քո  ընկերն է ու հարազատը: Բայց ինչ են առաջարկում դրա փոխարեն. Ադրբեջանին ենք հանձնում մեր անվտանգության գոտին, ու վերջ, ապրում ենք խաղաղ ու երջանիկ, ինչպես մյուս բոլոր ազգերն ու պետությունները: Ես էլ ասում եմ՝ նման ճանապարհով չի կարելի հասնել ո՛չ խաղաղության, ո՛չ բարեկեցության: Եվ ովքեր իրենց պատմաբան ու քաղաքական գործիչ են երևակայում, թող նայեն մեր շրջապատը ու կտեսնեն, որ չի եղել ու չի կարող լինել խաղաղություն առանց պատերազմի: Ի՞նչ է, Ռուսաստա՞նն է ապրում խաղաղության մեջ, Թուրքիա՞ն, Իրա՞նը, Սաուդյան Արաբիա՞ն, Արաբական Միացյալ Էմիրություննե՞րը, թե՞ այդքան հզոր ու բարեկեցիկ Միացյալ Նահանգները: Թվարկածս երկրների բանակները ամենօրյա պատերազմի մեջ են, ու ոչ թե մի, այլ մի քանի ճակատներում: Նրանց զինվորներն էլ են զոհվում, ու այդ երկրներում էլ են զինվորի մահվան բոթ ստանում, մայրերը կորցնում են իրենց զավակներին, կանայք՝ ամուսիններին, երեխաները՝ հայրերին: Բայց ոչ մի իրեն հարգող քաղաքական կամ առավել ևս՝ պետական գործիչ այդ երկրներում չի ասում, որ եկեք դադարեցնենք պատերազմը միայն այն բանի համար, որ մեր զինվորները չզոհվեն, որ մենք ապրենք խաղաղության մեջ: Որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ նրանք պատերազմում են հանուն խաղաղության, որ նրանք լռեցնում են կրակակետերը դրսում, որ հետո ստիպված չլինեն դա անել իրենց երկրում: Ի՞նչ է, կարծում եք՝ չորս հինգ շրջան Ադրբեջանին հանձնելով նրանցից խաղաղությո՞ւն ենք մուրալու: Նման ողորմելի մտածողությունն է մեզ հասցրել այսօրվան: Ոչ ոք հաջողության կեսից հետ չի դառնում: Ադրբեջանցիները իրենցն են համարում ոչ միայն Քաշաթաղն ու Շահումյանը, այլ նաև Երևանն ու Սևանը: Զիջել՝ նշանակում է ցույց տալ ինքդ քեզ պաշտպանելու սեփական անկարողությունը: Եթե ինչ-որ մարդիկ դեմ են, որ իրենց տղաները մասնակից չլինեն մեր երկրի պաշտպանությանը, ապա դա կարող են անել առանց դեմագոգիայի, ի վերջո՝ նրանք դա շատ լավ կազմակերպել գիտեն:

– Ստացվում է, որ մենք պետք է հավերժ պատերազմենք:

– Հավերժ չպատերազմելու այլընտրանքը հավերժ ստրկությունն է: Հայ ժողովուրդը դրա փորձն ունի, մենք հարյուրամյակներ շարունակ չենք պատերազմել ու եղել ենք հավերժական ստրկության, բայց ո՛չ խաղաղության մեջ: Այն ազգը, որը ընդունակ չէ ինքն իրեն պաշտպանելու, իր ֆիզիկական անվտանգության ապահովությունը հանձնում է օտարին՝ զրկվում է նաև Աստծո կողմից  տրված ամենամեծ շնորհից՝ Ազատությունից: Ես Ազատության համար զոհված տասնյակ, հարյուրավոր ընկերներ ունեմ: Երբ ինձ մոտ խոսում են հողերը հանձնելու մասին, ես առաջին հերթին ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչի՞ համար եմ ես ողջ մնացել, որ հո՞ղ հանձնեմ, թե՞ որ շարունակեմ հանուն Ազատության պայքարը: Ու այդ հարցը իրեն պետք է տա յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ ինչի՞ համար է ինքը ապրում՝ հանուն Ազատությա՞ն, թե՞ հանուն ապահով ստրկության:

– Խոսում եք Ազատությունից ու ստրկությունից, բայց ընդամենը մեկ շաբաթ հետո ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է, և ընդդիմության կարծիքով՝ այդ փոփոխությունների բուն իմաստը Արցախում ավտորիտարիզմի արմատավորումն է, գործող նախագահի վերարտադրության ապահովումը:

– Սահմանադրական փոփոխությունների իմաստը Արցախի Հանրապետության հզորացումն է: Մենք պաշտոնապես մեր պետությունը անվանում ենք Արցախի Հանրապետություն, թեև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զուգահեռ կմնա գործածության մեջ: Մենք նոր Սահմանադրությամբ վերահաստատում ենք, որ տերն ենք այն տարածքների, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է ավտորիտարիզմին, ապա Արցախի Հանրապետությունը երբեք չի լինի այդպիսին, որովհետև դրան դեմ է յուրաքանչյուր արցախցի և առաջին հերթին՝ երկրի նախագահը:

– Բելառուսի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին, ու հանցանքը Արցախ այցելելն էր: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին կարող է լինել դրա պատասխանը: Դուք ունե՞ք ձեր տարբերակը:

– Նախ՝ որևէ զարմանալի բան չկա, որ ավտորիտար Բելառուսի նախագահը իր այդ քայլով աջակցեց նույնքան ավտորիտար Ադրբեջանի նախագահին: Ես կարծում եմ, որ դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը. ժողովրդավարական աշխարհն էլ իր աջակցոթյունը պետք է հայտնի Արցախին: Փետրվարի 20-ին տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեին պետք է մասնակցեն առավելագույն թվով օտարերկրացիներ՝ դրանով ցույց տալով, որ արհամարհում են Ադրբեջանի իշխանությունների ահաբեկման քաղաքականությունը: Յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր նպաստը բերել այդ գործին, և ոչ միայն փետրվարի 20 ին, այլ նաև դրանից հետո Արցախ հրավիրենք հեղինակավոր ու համարձակ մարդկանց, ովքեր Արցախ այցելելով՝  ցույց կտան, որ ոչ ոք, այդ թվում և Իլհամ Ալիևը չի կարող չեղարկել մարդու ազատ տեղաշարժի և ազատ խոսքի իրավունքը:

 

Լուսանկարը՝  artsakhpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում