Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Վճարովի ավտոկայանատեղերի պատճառով տաքսիները կկանգնեն լուրջ խնդիրների առաջ

Երևանի կենտրոնական փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը մեծ խնդիրների է հանգեցնելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի ղեկավարը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ խնդիրները դեռ նոր են ամբողջությամբ ի հայտ գալու:

«Այս որոշմանը համաձայն չեմ միանշանակ, որովհետև մի շարք խնդիրների ենք բախվելու: Նախ՝ պետք է պարզել՝ ինչ կարգով է վճարվելու այդ գումարը: Խնդիրներ են առաջանալու վարորդների և պատվիրատուների միջև: Մի պահ Ձեզ պատկերացրեք պատվիրատուի դերում. ձեր խնդրանքով, ձեր հարմարությունից ելնելով՝ վարորդը պետք է կանգնի ձեր խնդրած տեղում և սպասի ձեզ, իսկ այդ գումարն ինքն է տալու: Պատվիրատուն, բնականաբար, չի վճարելու, իսկ տաքսու վարորդի համար դա սարսափելի մեծ թիվ է»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ մի տրանսպորտային միջոց այնքան չի կայանում, որքան տաքսին, և այս հարցը միշտ խնդրահարույց է լինելու` կապված տաքսի ծառայության, նրան պատկանող մեքենաների հետ: Վճարովի ավտոկայանատեղիների գումարը վարորդը չի վճարելու, և պետությունը պահանջելու է ՍՊԸ-ից, քանի որ մեքենան վերջինիս է պատկանում:

Հարցին, թե որն է նշված խնդրի լուծումը, տաքսի ծառայության ղեկավարը պատասխանեց՝ կարմիրը դարձնում ենք դեղին, ու վերջ, խնդիրը լուծված է:

Այսուհանդերձ, տաքսի ծառայությունը չի պատրաստվում գները բարձրացնել անգամ հետագայում, իհարկե, եթե վառելանյութը չթանկանա: «Անախորժություններն ու բախումներն անխուսափելի են. մեքենա կա՝ երկու հոգի են վարում. այս դեպքում կոնֆլիկտ է սպասվում նաև վարորդների միջև՝ պարզելու համար, թե ով պետք է վճարի այդ գումարը»,- նշեց նա:

Մեր կողմից հարցված մյուս տաքսի ծառայություններում խուսափում էին խնդիրների մասին բարձրաձայնելուց: Պատճառը, ըստ երևույթին, վախն էր:

Երևանի ավագանու որոշմամբ` քաղաքի կենտրոնական փողոցներում հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտներ վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը, սակայն տուգանքները կիրառվելու էին օգոստոսի 1-ից: Կայանման վարձավճարները կազմում են յուրաքանչյուր մեկ ժամի համար` 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար`1 հազ. դրամ, մեկ ամսվա համար` 2 հազ. դրամ, մեկ տարվա համար`12 հազ. դրամ: Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումն իրականացնում է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը:

Հիշեցնենք` հաշվի առնելով, որ հուլիս-օգոստոս ամիսները ամառային հանգստի ակտիվ շրջան են, և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:

Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել, և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Որոշվել է նաև նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին: Հաշվի առնելով, որ, գործող օրենսդրության համաձայն, տուրքը սահմանվում և վճարվում է ընթացիկ տարվա համար, և 2013թ. համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաև նշված խնդրին և հանձնարարել է իրազեկել բնակչությանը մինչև տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում