Մանուել Վալսը, ով դեկտեմբերի սկզբին լքել էր Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը՝ մասնակցելու իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին, պարտվել է՝ զիջելով դիրքերն իր կառավարության նախկին անդամ, կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կիրակի Ֆրանսիայում անցկացվել է Սոցիալիստական կուսակցության փրայմերիզը։ Համաձայն նախնական արդյունքների՝ Ամոնը հավաքում է 59 տոկոս ձայն, Վալսը՝ 41 տոկոս։
Հունվարի 22-ին կայացած առաջին փուլում ևս հաղթանակը տարել էր Ամոնը՝ ստանալով 36.5 տոկոս ձայն։ Վալսին նախապատվություն էր տվել փրայմերիզի մասնակիցների 31.9 տոկոսը։
Ներկայում Ամոնի վրա դրված է հակասություններից պառակտված կուսակցության միավորման առաքելություն։










































