Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Վարչապետի ելույթներն առոչինչ են. Հայաստանն այլևս ներդրումային գրավչություն չունի

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփելով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը և ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտների խնդիրները՝ անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրին, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչ անել Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակ ապահովելու համար:

«2016թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովող ցուցանիշ չէ»: Արդյունքում, համաձայն կառավարության իսկ հայտարարության, Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ. Հայաստանի տնտեսությունը զրկվում է օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից, և Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը:

Այդ անցանկալի երևույթները հետագայում բացառելու և նոր ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը մշակել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը:

Մյուս կողմից՝ աշխատանքներ են տարվում, հավաքագրվում են առաջարկվող բոլոր բիզնես-ծրագրերը տեղական նշանակության ներդրումային ծրագրեր զարգացնելու նպատակով: «Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա»։

Տպավորություն է, որ վարչապետը դրսից լուրջ ներդրումներ ներգրավելու հույսեր չունենալով՝ սևեռվում է ներքին ռեսուրսների հաշվին ներդրումները գեներացնելուն:

Արվածը թերևս տրամաբանական քայլ է, քանի որ վերջին տարիներին արտաքին ներդրումների առումով Հայաստանի տնտեսությունը կայուն և հաստատակամ անկում է արձանագրում: Որպեսզի ներդրումային դաշտի իրական պատկերն ամբողջական ու հասկանալի լինի, բերենք ներդրումներին վերաբերող ընդամենը մի քանի ցուցանիշներ:

2009թ.-ին Հայաստանում կատարվել է 2 մլրդ 555.4 մլն դոլարի ներդրում, որից գրեթե 910 մլն-ը եղել է ուղղակի ներդրում: 2010թ.-ին արդեն ներդրումների մակարդակը նվազել է 1.5 մլրդ դոլարի: Սրանից 700 մլն-ը եղել է ուղղակի ներդրում: 2014թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 851.8 մլն դոլար և 2013թ. նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել 404 մլն դոլարով: 2015 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա նկատմամբ նվազել են 181 մլն դոլարով: Անցած տարվա ինը ամիսների ցուցանիշը նշվեց վերևում: Թվերը խոսուն են, և, ինչպես ասում են, թվերի հետ վիճելը դժվար է: Հավելենք միայն, որ 2014թ.-ին ՀՀ ԱՎԾ-ն անցել է ներդրումները հաշվարկելու նոր մեթոդաբանության, որը առաջին հայացքից որոշակի «անհարթություններ» է առաջացնում նախկին և ներկա ցուցանիշների միջև զուգահեռներ անցկացնելիս:

Վերջին մի քանի տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումների կայուն նվազումից հետևում է, որ Հայաստանը այլևս իրենից ներդրումային գրավչություն չի ներկայացնում, երկիրը տարեցտարի պակաս գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար։ Բնականաբար, պետք է հասկանալ բոլոր այն գործոնները, որոնք ազդել են և այսուհետ էլ կարող են ազդեցություն ունենալ ներդրումային դաշտի վրա: Արդյոք վարչապետի վերոնշյալ գործիքները բավարա՞ր են Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու համար:

2009թ.-ի ճգնաժամից հետո միանշանակ հասկանալի էր, որ հանրապետությունում ներդրումների անկում է արձանագրվելու: Բայց՝ ոչ այս աստիճանի: Ցավալիորեն ստացվեց այնպես, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնումից հետո հայտնվել է ցածր աճի շրջափուլում և իրականում տարիներ անց դեռ ճգնաժամից դուրս չի եկել:

Հընթացս այդ ծանր իրավիճակին գումարվեց ԵԱՏՄ-ին անդամակցելուն ուղղված մեր գործունեությունը: Տևական ժամանակ (մինչ օրս էլ) հանրությանը համոզում էին, որ ԱՊՀ մտնելով՝ լուրջ հնարավորություն է ստեղծվում, որ ամբողջ Եվրոպան մեզ մոտ ներդրումներ անի և արտադրանքը արտոնյալ պայմաններով արտահանի ԱՊՀ 170 մլն-անոց շուկա: Դրանից քիչ անց մենք «կամրջի դեր ստանձնեցինք» Իրանի և ԵԱՏՄ-ի միջև: Իրանի գործարարները ներդրումներ էին անելու Հայաստանում և արտոնյալ հարկային մեխանիզմով Հայաստանի միջոցով մտնելու էր ԱՊՀ շուկա: Արդեն տարիներ են անցել, սակայն չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և ո՛չ էլ երրորդը:

Ժամանակին ՌԴ-ն գնեց Հայաստանի ամբողջ ենթակառուցվածքները՝ դրանով իսկ դառնալով երկրի տնտեսությունում կարևորագույն գործոն: Դրան զուգահեռ ընթանում էր Հայաստանի «քաղաքական ինտեգրումը» ՌԴ-ին, ինչը շարունակվում է մինչ օրս: Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ դարձավ ՌԴ-ի արբանյակ երկիր, կորցնելով ինքնուրույնությունը, դրանով իսկ հետաքրքրությունը իր նկատմամբ: Իրանը ակտիվ շահագրգռվածություն ունենալով այստեղ ներդրումներ անելու, ծրագրեր իրականացնելու՝ ստիպված է բանակցել ղազախ ու բելառուս ինչ-որ չինովնիկների հետ: Նույնը՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի պարագայում:

Այս ամենին գումարվում է հանրապետության գործարար միջավայրում տիրող մենաշնորհային վիճակը՝ մոնոպոլիաների գերիշխանությունը, օրենքների անկատարությունն ու չկիրառումը, անձերի բարձր կանգնած լինելը օրենքների նկատմամբ, դատարանների կախվածությունը բարձրաստիճան պաշտոնյաներից և առաջինների ու երկրորդների ծայրաստիճան կոռումպացվածությունը: Իսկ աշխարհ ասվածը օր օրի փոքրանում է, այնքան, որ սահմանամերձ ամենափոքր գյուղի գյուղապետարանի անցուդարձը այլևս հասանելի է ամերիկացի կամ եվրոպացի ներդրողին:

Այնպես որ՝ վարչապետի գեղեցիկ ելույթները կամ մշակած օրենքներն ու դրույթները առ ոչինչ են ներդրողներ բերելու համար: Արդեն քանի տարի է՝ ԱՄՆ-ի հայաստանյան դեսպանները իրենց համար պատվի հարց են դարձրել Հայաստան ներդրողներ բերելը, ոչ մի կերպ չի հաջողվում: Եվ չի էլ հաջողվի, որովհետև փողը շատ վախկոտ է, իսկ Հայաստանը տարեցտարի ավելի ռիսկային երկիր է դառնում:

Նույն մտահոգ վարչապետը 100 օր առաջ պայքար էր սկսել էժան գողության դեմ, 100 օր անց համարում է, որ դա միլիցիայի գործն է: Թվարկյալով և չթվարկված թերևս տասնապատիկ շատ գործոններով է պայմանավորված, որ մեզանում ներդրումները կայունորեն անկում են գրանցում:

Որպեսզի Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելանան, հարկավոր է, որ երկրում լինի տնտեսական ուժեղ մրցակցություն, վերանան մենաշնորհները, լինեն օրենքի գերակայություն և գործող օրենքներ: Ներդրողը պետք է վստահ լինի օրենքով իր բիզնեսի պաշտպանվածության հարցում:

Եթե Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները պակասել են, ապա դրանից հետևում է, որ վերոնշյալ բոլոր գործոնները կան ու խորանում են: Այլապես մի օրենքը մի քիչ ավելի դրայվոտ օրենքով փոխարինելը և սպասելը, որ դրանով բան կփոխվի, առնվազն միամտություն է: Իսկ այս երկրի կառավարողները հաստատ այդքան միամիտ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում