Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

«Ելք»-ն իրեն մեկուսացրել է, Ծառուկյանին էլ ժամանակին սև ենք ասել, հիմա ո՞նց ասենք սպիտակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության ձևաչափն արդեն հստակեցրե՞լ եք։

– Նախօրոք առիթ ունեցել ենք և՛ ձեր լրատվամիջոցով, և՛ այլ լրատվամիջոցներով ասելու, որ մեր հիմնական խնդիրն է փորձել իրավիճակ փոխել և կանխել ընտրակեղծիքի համակարգը: Հիմա այս ուղղությամբ բանակցություններ են գնում տարբեր ուժերի, տարբեր քաղաքական գործիչների հետ՝ հնարավոր զարգացումների հասնելու համար: Դեռևս շատ ինտենսիվ բանակցություններ են գնում, արդյունքի մասին մի քանի օրից նոր պարզ կլինի:

– Իսկ ժամկետների առումով չե՞ք կարծում, որ կարծես թե մի փոքր ուշացած է այս ամենը՝ քննարկումները դաշինքների շուրջ։

– Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական էլիտային, միջավայրին ճիշտ բնութագիր տվեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Այդ վիճակում, բնականաբար, ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես որ  կա այսօր։ Լավ օրից չէ, որ այսքան ձգձգվում է: Բանակցությունների մեջ ենք՝ տարբեր, նույնիսկ իրենց համար ոչ ընկալելի, գաղափարական առումով շատ հեռու քաղաքական ուժերի հետ:

– Իսկ  «Ելք» դաշինքի հետ բանակցո՞ւմ եք:

– «Ելք» դաշինքն իր որոշումն ընդունել է, իրենք կարծես թե սահմանափակվել են նրանով, ինչով կան, չնայած և՛ «Քաղաքացիական պայմանագրի»՝ Նիկոլի, Սասունի, և՛ «Հանրապետություն» կուսակցության հետ մենք բավականին երկար քաղաքական ճանապարհ ենք անցել, այնուամենայնիվ՝ իրենք իրենց որոշումն ընդունել են, հիմա մենք չենք կարող կպնել ինչ-որ կայացած բանի։ Մեր կուսակցությունը 20 տարվա կենսագրություն ունի, և ի սկզբանե մենք ասել ենք, որ առանց նախապայմանի մենք աջակցելու ենք ցանկացած միավորման, իրական ընդդիմությանը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ մեր փոխարեն պետք է որոշումներ ընդունեն, հետո մենք գնանք ինչ-որ բաներ անենք:

– Պարոն Մակեյան, Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն և բաց է դաշինքներով լայն համագործակցության համար: Նրա հետ գործակցելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Շատ բարդ հարց եք տալիս: Եթե հիշում եք, 2011-ից ՀԱԿ առաջնորդը կողմնորոշվեց դեպի բուժուադեմոկրատական հեղափոխություն, այդ գիծը քննադատողներից, դեմ լինողներից մեկը մենք էինք։ Բայց մենք նաև ասում ենք, որ իրենք կարող են իրավիճակ փոխել. եթե փոխեն, մենք չենք խանգարի, բայց մենք կմնանք ընդդիմություն: Ինչի համար էինք այդպես ասում, որովհետև այդ փոփոխությունից Հայաստանում լավ բան չէր փոխվելու, իրավիճակի դրական սպասումներ կունենանք, բայց ավելի շատ կհիասթափվենք: Հիմա եթե իրենք ընդունակ են ինչ-որ բան անել պետության, ժողովրդի համար, այն, ինչ որ հրապարակում են, այդ ուղղություններով, մենք խանգարող չենք, բայց մենք այդ գործում համատեղ չկանք, որովհետև դա ոչ միայն անձնական բան է, որ մինչև հիմա եթե սևին ասել ենք՝ սև, հիմա ո՞նց սևին սպիտակ ասենք, չէ՞: Վերջերս ես առիթ ունեցա Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի մասին ասելու, որ իրենք Մարտի 1-ին լուրջ դերակատարում են ունեցել՝ որպես զինվոր, կարող են մասնակցել այս պրոցեսին, բայց ոչ որպես լիդեր: Այսինքն՝ մարդը սխալական է, ամեն մեկին էլ պետք է հնարավորություն տրվի, եթե իրոք ազնվորեն ընդունում և հասկանում է իր սխալները և առաջ է քայլում, նրանց պետք է հնարավորություն ընձեռվի:

– Հիմա փաստորեն չեք բացառում, որ Ծառուկյանին էլ ինչ-որ հնարավորություն կտաք:

– Ես ո՞վ եմ, որ Ծառուկյանին հնարավորություն տամ կամ չտամ, ես ուղղակի ասում եմ, որ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը կարող են փորձել։ Ծառուկյանը գոնե բարեգործություններ էր անում, թե ինչ ձևով՝ ես չգիտեմ, դրա գնահատականն էլ 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը տվեց:

– Դ ուք հանդիպումներ  ունենո՞ւմ եք Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ:

– Ո՛չ: Ես սովորաբար տեսնում եմ իրական ընդդիմադիր ուժերի համախմբում, իսկ իրական ընդդիմադիրները իրենց կենսագրությամբ, քաղաքական գործունեությամբ ապրած, գործած ուժերն են, մարդիկ են: Հիմա ես Վարդան Օսկանյանին ինչպե՞ս կարող եմ իրական ընդդիմություն համարել, միայն կարող եմ ասել, որ նա կարող է որպես շարքային աջակցել: Հիմա Սեյրան Օհանյանի տակից աթոռը հանել են, նոր խելքի է եկել, որ էս երկիրը ապագա չունի: Բա  ապրիլյան քառօրյա պատերազմի հիմնական պատասխանատուներից նաև ինքն է, չէ՞:

– Այդ դեպքում, պարոն Մակեյան, ինչ-որ քաղաքական ուժ կնշե՞ք, որ իրական ընդդիմադիր է, և Դուք հիմա բանակցում եք նրա հետ:

– Ես հիմա չեմ կարող ասել, առաջիկայում՝ մի քանի օրից հետո կարելի է ասել, հիմա կարևոր գործընթացներ են գնում: Ես, օրինակ, իրական ընդդիմություն համարում էի նույն «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլին, Սասունին, «Հանրապետություն» կուսակցությանը, բայց իրենք կարծես իրենց մեկուսացրին՝ դաշինք ձևավորելով: Հիմա ինչ եղել եղել է, բայց դեռ հնարավորություն կա։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում