Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում պատրաստվում են մինչև 2017 թվականի ավարտը ստեղծել մեկ էկզաֆլոպս հզորությամբ սուպեր համակարգչի նախատիպ։
Այդ մասին հայտարարել է Չինաստանի տեխնոլոգիաների ազգային հետազոտական կենգտրոնի ինժեներ Չժան Տինը։ Նրա խոսքերով՝ Տյանցզինում գործող Ազգային սուպեր համակարգչային կենտրոնում սուպեր համակարգչի մշակմանը պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախորդ տարի։
Ակնկալվում է, որ նոր համակարգիչը կլինի 200 անգամ ավելի հզոր, քան Չինաստանի առաջին սուպեր համակարգիչ «Տյանհե 1»-ն է։