Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

ՀՀԿ-ի կոկորդի վանաձորյան ոսկորը

Արդեն մոտ երեք ամիս շարունակվող վանաձորյան «դրաման» նոր զարգացում կարող է ստանալ, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ կառավարությանն է ներկայացվել Վանաձորի՝ արդեն երեք ամիս փաստացի չգործող ավագանին լուծարելու, այսինքն՝ նոր ընտրություն կազմակերպելու նախաձեռնությունը: Հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած ընտրությանը ՀՀԿ-ն չհավաքեց այնքան ձայն, որ կարողանա միանձնյա ընտրել քաղաքապետի: ՀՅԴ-ն չկարողացավ մտնել ավագանի և օգնել ՀՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԲՀԿ կուսակցություններն էլ միասին պայմանավորվեցին ընտրել իրենց քաղաքապետին, որը լինելու էր երկրորդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն: Բայց տեղի ունեցավ քաղաքագիտական տեսանկյունից անոմալ, իսկ Հայաստանի քաղաքական իրականության տեսանկյունից միանգամայն բնական մի բան: Երեք կուսակցությունների համախառն պատգամավորներից չորսը ավագանում փակ քվեարկության ժամանակ ձայնը տվեցին ՀՀԿ թեկնածուին: Նրանց «հայտնաբերելու» համար «Լուսավոր Հայաստան»-ը առաջ քաշեց բոյկոտի գաղափարը: ՀՀԿ քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստ հավաքել ու աշխատել, քանի որ դրա համար պետք է քվորում: Քվորումի համար պետք է ներկայանան նաև այն «ընդդիմադիր» պատգամավորները, որոնք ձայնը տվել էին ՀՀԿ թեկնածուին: Ու քանի որ նրանք չեն կարող արդեն քվեարկության նման փակ ներկայանալ, պարզ կլինի, թե ովքեր են «դավաճանները»: Ահա այս մեխանիզմը աշխատում է արդեն երեք ամիս, և ՀՀԿ քաղաքապետը չի կարողանում գործել, որովհետև իրականում չունի պարզ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել «ազնիվ մեծամասնություն»: Իրավիճակը արդեն աստիճանաբար սկսել էր նույնիսկ մոռացվել և «Լուսավոր Հայաստան» ը կատարում է նոր քայլ:

Ինչ խոսք, մոռացությունը անհնար էր գործնականում, տվյալ պարագայում հետաքրքրականն այն է, թե ինչ տարբերակներ ունի իշխանությունը և այն ուժերը, որոնց ավագանու անդամներից չորսը կատարել են «դավաճանությունը»: Բացառված չէ իհարկե, որ այդ կուսակցությունների ղեկավարության համար էլ պարզ չէ, թե հատկապես ովքեր են խախտել երեք ուժերի պայմանավորվածությունը: Թեկուզ թույլ, բայց տեսականում հնարավոր է, որ ղեկավարները իսկապես անտեղյակ են: Բայց բոլոր դեպքերում Վանաձորում առաջացել է մի իրավիճակ, պատային մի իրադրություն, որը չունի զուտ քաղաքային նշանակություն: Դրա նշանակությունը քաղաքական է և բավական լայն իմաստով, հատկապես, երբ խորհրդարանի ընտրությանը թե՛ «Հայկական վերածնունդ» ը, թե՛ ԲՀԿ-ն մասնակցելու են ընդդիմադիր դիրքերից: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Լուսավոր Հայաստան» ի դիմումի կապակցությամբ հայտարարել է, թե այն չունի օրինական հիմք և կառավարությունը չի կարող ընդունել այն: Մի կողմից դա Վահրամ Բաղդասարյանի որոշակի ակնարկն է կառավարությանը, հատկապես նկատի ունենալով ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի չհայտնվելու հեռանկարը օրենսդրական հիմքի բացակայության պատճառով: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին հայտնել է, որ Կարեն Կարապետյանը չի լինի ցուցակում, քանի որ չունի մշտական հնգամյա բնակության ցենզ:

Տվյալ պարագայում խնդիրը ցուցակում լինել-չլինելը չէ, այլ այն, որ Կարապետյանը թեկուզ այդպիսի հիմքով, բայց տարանջատվում է ՀՀԿ այսպես ասած՝ այս մեծամասնությունից: Եվ դրա ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը փորձում է այդ հանգամանքը հիմք դարձնելով ակնարկել, որ, եթե Կարապետյանը այդքան «օրինապաշտ» է, ապա չպետք է ընդունի նաև Վանաձորի ավագանու լուծարման վերաբերյալ դիմումը: Այսինքն՝ Վահրամ Բաղդասարյանը դրանով իհարկե ոչ թե օրենքի կամ իրավունքի, այլ «յուրային-օտարի» հարց է դնում Կարապետյանի առաջ, ակնարկելով, որ Վանաձորի վերաբերյալ դիմումի հանդեպ կառավարության վերաբերմունքը կդիտարկեն որպես ցուցիչ, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը զուտ դե յուրե է բացակայելու ՀՀԿ ցուցակից, թե՞ այդուհանդերձ սկսեն «պատերազմը» նրա դեմ: Կազդի՞ այդ շանտաժը Կարեն Կարապետյանի վրա: Մյուս կողմից, տվյալ պարագայում խնդիրը ՀՀԿ-ի համար միայն Կարապետյանին «ստուգելը» չէ, նրա «սև» կամ «կարմիր» լինելը չէ, այլ նաև Վանաձորի խնդիրն ընդհանրապես: Այստեղ ուշագրավ է, որ Բաղդասարյանը նշում է, թե ավագանին լուծարելու դիմումի հիմք կառաջանա հունիսին: Սա հետաքրքրական հանգամանք է, նկատի ունենալով այն, որ մինչ այդ խորհրդարանի ընտրությունը անցած և արդյունքը արձանագրված կլինի: Չի բացառվում, որ այդ ժամանակ Վանաձորի ավագանու «ընդդիմադիր» չորս «սևերը» առավել անկաշկանդ կբացահայտվեն, ստանալով միայն զուտ «անձնական վնասվածքներ», իսկ իրենց քաղաքական ուժերին լուրջ հարված չի սպառնա, քանի որ խորհրդարանի ընտրությունն այլևս անցած կլինի: Կամ էլ ՀՀԿ-ն դիտարկում է տարբերակ, որ Վանաձորում մեծ աղետ չի լինի, եթե լինի նոր ընտրություն, սակայն կրկին խորհրդարանի ընտրությունն անցկացնելուց և իշխանության գլոբալ վերարտադրության հարցը լուծելուց հետո, որպեսզի Վանաձորում հնարավոր նոր ընտրությունը՝ արդեն ունենա ընդգծված տեղային նշանակություն:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում