Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Հայաստանի «հավն ու ձուն». Ինչպես են ընդհանրանում պատկերացումները

Հայաստանի արդիականացման մասին բանավեճում թերևս կա մի հարց, որը հիշեցնում է «հավի ու ձվի» պատմությունը. հասարակությո՞ւնը պետք է վերափոխվի և ձևավորի արդիական էլիտա, թե՞ արդիական էլիտան պետք է վերափոխի հասարակությանը:

Առաջին հայացքից փակուղային թվացող այդ հարցը, սակայն, ունի շատ պարզ ելք, որը տեսնելու համար ընդամենը պետք է հարցնել, թե ո՞րն է էլիտայի դերն ազգի, ժողովրդի, պետության կյանքում: Թերևս տարօրինակ կլինի կարծելը, թե էլիտայի դերն ընդամենը հասարակությունից իջած ուղղակի կամ անուղղակի պատվերները համաձայն տվյալ հասարակության որակների կատարելն է: Դա չինովնիկական դասի դերն է, իսկ էլիտան և չինովնիկական դասը տարբեր բաներ են: Չինովնիկական դասը կատարողներն են, էլիտան` մշակողները, ազգի ռազմավարական պլանավորում իրականացնողները, ինչը նշանակում է, որ իրականացնողները ոչ թե պետք է հարմարվեն հասարակության որակներին, այլ պետք է իրագործեն ռազմավարական պլանավորում` հաշվի առնելով ազգի անվտանգության անկյունաքարային հանգամանքները և դրանց ներդաշնակությունը համաշխարհային զարգացումների համատեքստի նկատմամբ` ըստ այդմ ձևավորելով հանրային համարժեք որակներ: Եթե էլիտաներն իրենց առջև չեն դնում այդպիսի խնդիրներ, նրանք դադարում են էլիտա համարվելուց: Ուստի, էլիտան է, որ պիտի ձևավորի հասարակություն:

Եթե ասվածը մասնավորեցնենք հայաստանյան իրավիճակի դեպքում, ապա ակնհայտ է, որ մեզանում էլիտա կոչվածը չի կատարում իր նշված դերը: Փոխարենը, պարբերաբար հղում է արվում հասարակության որակներին` իրավիճակի ճահճացման պատասխանատվությունը գցելով հասարակության անկրթության, ցածր իրավագիտակցության և այլ հանգամանքների վրա: Հայաստանի հասարակությունն, իհարկե, նախանձելի որակների տեր չէ, այն էլ շատ մեղմ ասած: Բայց հենց դրա համար էլ պահանջվում է այնպիսի էլիտա, որը ոչ թե կհենվի այդ անորակությանն ու կփորձի դա շահարկելով ու նույն այդ հասարակության, պետության գոյությունը վտանգելով անսահման հարստության և իշխանության տեր դառնալ, այլ կփորձի վերափոխել հասարակության որակները ու իրեն` հասարակությանը, հնարավորինս կարճ ժամանակում, քանի որ սերնդափոխության ճանապարհով վերափոխումների ժամանակ Հայաստանն ու հայ հասարակությունը չունեն:

Անչափ կարևոր է, որ փոխվի հասարակությունը, փոխվի նրա մտածողությունը, փոխվեն արժեքները, երևույթների հանդեպ ընկալումները, մարդիկ ավելի անհանդուրժող դառնան ապօրինության, անիրավության, ամբարտավանության, անպարկեշտության, բռնության և գողության հանդեպ: Բայց այդ ամենը հենց այնպես չի լինում, որևէ հասարակություն ինքն իրեն չի գալիս այդ վերափոխումներին: Հասարակություններին դրանց բերում են էլիտաները, բերում են առաջին հերթին իրենց օրինակով, իրենց անմիջական շրջապատների օրինակով:

Հիմա եկեք տեսնենք, թե Հայաստանի էլիտա կոչվածն իր օրինակով ինչ վերափոխումներ է հուշում հասարակությանը: Արդյո՞ք այդ էլիտա կոչվածը հասարակությանը ցույց է տալիս, որ ազնիվ, օրինավոր աշխատանքով հնարավոր է հասնել բարեկեցության, պաշտպանվածության, ստեղծագործական պոտենցիալի իրացման: Իհարկե ո՛չ: Հայաստանի էլիտա կոչվածը հանրությանը ցույց է տալիս, որ Հայաստանում բարեկեցության կարելի է հասնել միայն կեղծիքով, միայն տնտեսական մենաշնորհների տիրապետելով, միայն ուրիշների վրա բռնանալով, բացառապես պաշտոնական դիրքի չարաշահմամբ, միայն հարկերից խուսափելով: Արդյո՞ք էլիտա կոչվածի որևէ ներկայացուցիչ այս ընթացքում փորձել է գեթ մի փոքր հրաժարվել իր բարեկեցիկ կյանքից, փորձել է Հայաստանում վերափոխման քաղաքականություն վարել գոնե մի փոքր նաև իր հաշվին, այլ ոչ` միայն շարքային քաղաքացիների: Կա՞ն արդյոք այդպիսի օրինակներ: Իհարկե ոչ: Բա էլ ինչպե՞ս փոխվի հասարակությունը, եթե այն բաղկացած է կոնկրետ մարդկանցից, որոնք ունեն իրենց նեղ կոնկրետ խնդիրները, և դրանք լուծելու նեղ և կոնկրետ պատկերացումներ:

Էլիտաներն են, որ պետք է ընդհանրացնեն այդ պատկերացումները և դրանց տան այնպիսի բովանդակություն, որ մարդը որպես իր խնդիրների լուծման ռեսուրս դիտի սեփական արտադրողական ներուժը, այլ ոչ թե դիմացի մարդուն:

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, լուծումների մասին պատկերացումները հասարակությունների մոտ ընդհանրանում են անխուսափելիորեն, վաղ թե ուշ: Եվ եթե դա տեղի չի ունենում էլիտայի օժանդակությամբ, ինչը զարգացման առավել նախընտրելի տարբերակն է, ապա գործին միջամտում է արդեն հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում