«Սասնա ծռեր» խմբի կալանավորված 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված` ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը վերացվել է, այս մասին երեկ հաղորդել է ՀՀ Գլխավոր դատախազությունը, սակայն «Սասնա ծռեր» խմբի մյուս կալանավորված անդամներին դեռևս արգելված է ընտանիքի անդամներին տեսակցելը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է մարդու շփումը իր հարազատների՝ ընտանիքի անդամների հետ և ընդգծեց, որ դատապարտում է «Սասնա ծռերի» հարազատների տեսակցության արգելանքը:
ՄԻՊ-ը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի հարազատների կողմից դիմում-նամակ է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` պահանջելով աջակցել խմբի անդամներին տեսակցելու համար, և ՄԻՊ-ը այդ առնչությամբ գրություն է ուղարկել դատախազություն և ակնկալում են պաշտոնական պատասխան, որից հետո գնահատելու հնարավորություն կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: