Ավստրալիայի Մելբուռն օդանավակայանում թռիչքուղու վրա իրար են բախվել երկու ինքնաթիռ, հաղորդում է Euronews-ը:
Virgin Australia ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը թևով վնասել էր Jetstar ավիափոխադրողին պատկանող ինքնաթիռի պոչը: Ինքնաթիռների ուղևորներից ոչ մեկը չի տուժել:
Բախման հետևանքով հասցված նյութական վնասը մոտավորապես գնահատվում է 2 մլն եվրո:













































