Աֆրիկյան միության դիտորդների պատվիրակության ղեկավար Օլուսեգուն Օբասանջոն Զիմբաբվեի համընդհանուր ընտրությունները անվանել է ազատ, արդար և արժանահավատ:
Մյուս դիտորդների մեծ մասը նշել է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել զգալի խախտումներ: Միաժամանակ Զիմբաբվեի կառավարությունը արևմտյան պատվիրակությունների ներկայացուցիչներին արգելել է հետևել ընտրություններին:
Հուլիսի 31-ին ընտրատեղամասերում գոյացել էին քվեարկելու ցանկություն ունեցող մարդկանց հսկայական հերթեր, բայց ըստ նախնական հաշվարկների՝ 1 մլն քաղաքացիներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել:
Զիմբաբվեում նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվում են միաժամանակ:
Երկրում իշխանության համար պայքարում են ներկայիս 89-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով այդ պաշտոնում է արդեն 33 տարի, և գործող վարչապետ Մորգան Ցվանիրայը:










































