Thursday, 02 05 2024
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

Երևանում տաքսիստը թուրքահայ գործարարին սպառնացել է սպանել, հետապնդել ու վրաերթի է ենթարկել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Էդգար Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

30-ամյա Էդգարին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտում նշված է, որ Էդգար Պետրոսյանը իր կողմից օրավարձով շահագործվող մեքենան վարել է որպես տաքսի: Հենց տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում էլ նա ծանոթացել է Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ գործարար Հալիլ Իչի հետ:

Ըստ Էդգարի՝ իր մեքենայի վաճառքից գոյացած 3 հազար դոլարը նա 2014 թվականի նոյեմբերի 14-ին պարտքով տվել է Հալիլ Իչին: Մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին սրճարանում գտնվելու ժամանակ Հալիլ Իչի ու նրա քեռու թուրքերեն խոսակցությունից Էդգարը պատահաբար տեղեկացել է, որ Հալիլը հաջորդ օրը ցանկանում է մեկնել Թուրքիա: Նույն օրը, ժամը 21-ին Էդգար Պետրոսյանն իր մեքենայով Հալիլին տեղափոխելու ժամանակ պահանջել է վերադարձնել իր տված գումարը: Գումարի վերադարձի վերաբերյալ ստույգ պատասխան չստանալով՝ Էդգարը մեքենան կանգնեցրել է Հալաբյան փողոցի երթևեկելի մասից դուրս, նորից պահանջել է վերադարձնել իր գումարը:

Արդյունքում Էդգարի ու Հալիլի միջև վեճ է սկսվել: Էդգար Պետրոսյանը մեքենայի սրահում պահվող դանակը ցուցադրաբար բարձրացնելով ու թափահարելով՝ սպանության սպառնալիք է տվել Հալիլին՝ վերջինիս մոտ առաջացնելով վախի, տագնապի, իր անվտանգության համար անհանգստանալու զգացումներ:

Հալիլ Իչը Էդգարից խլել է դանակը, դուրս է եկել մեքենայից ու դիմել է փախուստի:

Էդգար Պետրոսյանը նրա փախուստը կանխելու, նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր «Շկոդա» մեքենայի լուսարձակները միացրել ու հետապնդել է Հալիլին, այնուհետև մեքենայի առջևի ձախ կողմով թիկունքից հարվածել է Հալիլ Իչին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ արյունազեղումների, սալջարդ վերքերի, մի քանի կողոսկրերի կոտրվածքների ձևով, ինչն առաջացրել է տրավմատիկ հեմոպնևմոթորաքս:

Ընդհանուր իրավասության դատարանում Էդգար Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ տաքսի ծառայություն է մատուցել Հալիլ Իչին, իմացել է, որ նա Թուրքիայի քաղաքացի է: Քանի որ Հալիլը դժվարությամբ է խոսել հայերեն, իսկ ինքը հասկանում է թուրքերեն, կարողացել է շփվել Հալիլի հետ: Վերջինս վերցրել է իր հեռախոսահամարը, որ հարկ եղած դեպքում օգտվի իր տաքսու ծառայությունից:

Ինքը 2014 թվականի հոկտեմբերի վերջին վաճառել է իր անձնական «Օպել» մեքենան, Հալիլին սպասարկել է օրավարձով վերցրած «Շկոդայով»: Հալիլը հարցրել է՝ ի՞նչ է եղել «Օպելը»: Ինքն ասել է, որ վաճառել է: Հալիլը խնդրել է իրեն տրամադրել մեքենայի վաճառքից ստացած գումարը՝ այն վերադարձնելու պայմանով՝ պատճառաբանելով, որ իր աշխատողին պիտի գումար տա: Հալիլն իրեն ասել է, որ գումարի վրա գումար կավելացնի, որպեսզի ինքը կարողանա ավելի լավ մեքենա գնել:

Ինքը համաձայնել է, նոյեմբերի 14-ին Հալիլի հետ գնացել է իրենց տուն, կինը Հալիլին է տվել մեքենայի վաճառքից իր ստացած գումարը:

Ինքը Հալիլին ասել է, որ մոտակա կիրակի օրը պիտի գնա ավտոշուկա՝ նոր մեքենա գնելու, այդ ժամանակ գումարն իրեն պետք է լինելու:

Դրանից հետո շարունակել են շփվել, ինքը սպասարկել է Հալիլին, տարբեր տեղեր է տարել: Բայց հետո Հալիլը խուսափել է իրենից, չի պատասխանել իր զանգերին՝ ասելով, թե Ղարաբաղ է գնացել:

Այնուհետև Հալիլն իրեն հրավիրել է «Ջազվե» սրճարան: Ինքը մտածել է՝ գումարի վերաբերյալ պիտի խոսեն, գնացել ու տեսել է, որ Հալիլը մենակ է, գարեջուր է խմում: Նա գումարի մասին չի խոսել: Որոշ ժամանակ անց սրճարան է եկել Հալիլի քեռին: Նա թուրքերեն հարցրել է Հալիլին՝ Ստամբուլ մեկնելու տոմս առե՞լ է: Այդ քեռուն ինքն առաջին անգամ էր տեսնում, նա չգիտեր, որ ինքը թուրքերեն հասկանում է:

Իմանալով, որ հաջորդ օրը Հալիլը ցանկանում է մեկնել Ստամբուլ, ինքն անհանգստացել է: Քեռին գնացել է, ինքն էլ Հալիլին պատրաստվել է տուն տանել:

Ինքն ու Հալիլը միասին գնացել են Դավթաշեն, մեքենան գազ է լիցքավորել:

Ճանապարհին հարցրել է Հալիլին՝ ո՞ւր է գնալու, բայց Հալիլը չի պատասխանել: Հալաբյան փողոցում ինքը ճանապարհից թեքվել է դեպի պատը ու կանգ է առել: Հալիլին ասել է, որ նա զանգի քեռուն, որպեսզի նա իր գումարը բերի: Գումարը պահանջելու հետ կապված՝ իրենք վիճել են: Հալիլն ասել է, թե գումար չունի, քարտին հաջորդ օրը պիտի գումար նստի, իրենք կարող են առավոտյան գնալ ու քարտից գումար հանել:

Ինքը բարկացել, քաշել է Հալիլի թևից: Քաշքշուկ է առաջացել: Հալիլը հանել է քարտն ու շպրտել է մեքենայի մեջ, ապա բացել է մեքենայի դուռը և իջել է մեքենայից: Նա արագ-արագ ասել է քարտի գաղտնաթիվը, առաջարկել է գնալ ու համոզվել, որ ինքը չի խաբում:

Ինքն ասել է, թե իրեն ոչ թե քարտ, այլ գումար է պետք:

Հալիլն այդ ժամանակ անցել էր մեքենայի հետնամասը: Ինքը մտածել է, որ կորցրեց իր գումարը: Որոշել է գնալ ու ճանապարհին գտնել Հալիլին, նորից խոսել գումարի մասին:

Մեքենայի շարժիչը միացրել, փորձել է շրջադարձ կատարել, որ դուրս գա ճանապարհի երթևեկելի մաս: Քանի որ մութ է եղել, հարվածել է թմբին, արդյունքում վնասվել է մեքենայի «ռադիատորը»: Մեքենան կանգնեցրել է:

Բայց շրջադարձ կատարելու ժամանակ մեքենայի ձախ մասով հարվածել էր Հալիլին: Իջել է մեքենայից, թմբի մոտ տեսել է ընկած Հալիլին: Նրա գլխից արյուն էր հոսում:
Ինքը պատահական տաքսի է կանգնեցրել, խնդրել է, որ Հալիլին տեղափոխեն «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այդ տաքսու վարորդին ասել է, որ Հալիլն ընկել է: Իր մեքենան վնասվել էր, դրա համար ինքը չի կարողացել անձամբ տեղափոխել Հալիլին:

Ինքը գնացել է տուն, այնտեղից՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, բայց Հալիլին չի գտել: Դեպքի օրն իր մոտ դանակ չի եղել… Իր մեքենան ոչ մի ընկեր չի նստել…

Տուժող Հալիլ Իչն ասել է, թե մշտապես բնակվում է Թուրքիայում, զբաղվում է բիզնեսով: Ազգությամբ հայ է: Հայրենիքում ներդրումներ կատարելու նպատակով արդեն մի քանի տարի է՝ Երևանի Մոլդովական փողոցում կառուցում է բնակելի շենք: Տարվա մեջ երեք-չորս անգամ Հայաստան է գալիս տասն օրով: Վերջին անգամ Հայաստան է եկել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին:

Ինքն անձնական օգտագործման մեքենա չունի, Հայաստանում օգտվել է տաքսիների ծառայությունից: Ամեն առավոտ Ծարավ Աղբյուրի փողոցից գնացել է Մոլդովական փողոց՝ շինարարության վայր:

2014 թվականի նոյեմբերի 18-ի առավոտյան նստել է սպիտակ «Շկոդա»: Վարորդի հետ ծանոթացել է, պարզել է, որ նրա անունը Էդգար է, նա երկու տարի աշխատել էր Թուրքիայում, որոշ չափով թուրքերեն գիտեր:

Էդգարն իրեն տվել է հեռախոսի համարը, որ ինքն օգտվի նրա տաքսի ծառայությունից:

Էդգարն ասել է, թե մոտ 25 օրից ցանկանում է մեկնել Թուրքիա:

2014 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 17-ին ինքը գտնվել է Օպերայի տարածքի սրճարաններից մեկում: Զանգել է Էդգարին, կանչել է սրճարան, որ նա իրեն տուն տանի:

Ժամը 18-ի սահմաններում Էդգարը եկել է, ինքը նրան հրավիրել է սուրճ խմելու: Նաև գարեջուր ու լահմաջո է պատվիրել: Զանգահարել է նաև իր քեռուն, իմացել է, որ նա մոտերքում է, նրան էլ է հրավիրել սրճարան:

Ժամը 19. 30-ին եկել է քեռի Արամը, նրան ինքը ծանոթացրել է Էդգարի հետ, ասել է, որ վերջինս տաքսու վարորդ է: Մոտ կես ժամ նստել են ու որոշել են դուրս գալ սրճարանից:

Ժամը 20-ի սահմաններում ինքն Էդգարին առաջարկել է մի այլ տեղ գնալ ու հաց ուտել, ապա իրեն տեղափոխել տուն:

Երեքով դուրս են եկել սրճարանից: Քեռի Արամը գնացել է տուն: Էդգարի առաջարկով ինքը նրա մեքենայով գնացել է Դավթաշենի կողմը, որտեղ, ըստ Էդգարի, հաց ուտելու լավ տեղ կար:

Դավթաշենում մեքենան գազ են լիցքավորել:

Ժամը 21-ի սահմաններում եղել են «Արմենիա» հեռուստաընկերության մոտ:

Էդգարը զանգել է ընկերոջը, ապա մեքենան դուրս է բերել երթևեկելի մասից, աջ կողմում կանգ է առել: Ասել է, թե ընկերը միանալու է իրենց:

Քիչ անց իրենց է մոտեցել մի երիտասարդ: Նրա հետ Էդգարը խոսել է դրսում, հետո միասին նստել են մեքենա:

Էդգարի ընկերը նստել է վարորդի հետնամասում: Ինքը նստած է եղել վարորդի կողքին: Ընկերը նստելուց հետո չի խոսել: Բայց ընկերոջ նստելուց հետո Էդգարն անսպասելի կերպով աջ ձեռքում գտնվող դանակը պահել է իր կոկորդին: Նա ոչ մի բան չի պահանջել: Ինքը ձախ ձեռքով բռնել է Էդգարի աջ ձեռքը, քաշել է մի կողմ, աջ ձեռքով վերցրել է դանակը: Էդգարը չի դիմադրել: Ընկերն էլ բան չի խոսել ու ոչինչ չի արել:

Դանակը վերցնելուց հետո ինքն անմիջապես դուրս է եկել մեքենայից: Կանգնել է մոտ երկու մետր հեռավորության վրա: Որոշել է դիմել փախուստի:

Վազելու ընթացքում զգացել է, որ Էդգարը շրջադարձ է կատարել ու մեքենան վարում է իր ուղղությամբ: Նա մեքենայի առջևի մեջտեղի հատվածով ուժգին հարվածել է իր ոտքերին:

Ինքը շոկի մեջ էր, գիտակցությունը կորցրել է, ոչինչ չի հիշում: Ուշքի է եկել ու տեսել, որ ինչ-որ մարդիկ իրեն մեքենա են նստեցնում: Պատվիրել է, որ այդ տաքսին իրեն տանի Մոլդովական փողոց՝ ճանապարհին ցույց տալով քեռու տան տեղը: Մեքենայի մեջ գլխից արյուն է հոսել:

Ինքը բակից կանչել է քեռուն, վերջինս տեսնելով իր վիճակը, կնոջ հետ մոտեցել է տաքսուն, վճարել է, ապա իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Քեռուց իմացել է, որ իր բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ թուրքական երկու բանկոմատային քարտեր կային, իր վարորդական իրավունքի վկայականը, գրպանում եղած 40 հազար դրամն ու բանալիները չկան:

Էդգարի ու իր միջև գումարային պարտք ու պահանջ երբեք չի եղել: Այն ժամանակ, երբ, իբր, ինքը Էդգարից գումար է պարտք վերցրել, ինքն իրականում եղել է Արցախում: Ինքը Էդգարից պարտքով գումար վերցնելու կարիքը չուներ:

Իր կարծիքով՝ Էդգարն այդ քայլին գնացել է գումարի պատճառով՝ քանի որ իմացել է, որ ինքը գործարար է:

Ընդհանուր իրավասության դատարանը Էդգար Պետրոսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 4 տարի փորձաշրջան:

Էդգար Պետրոսյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 445 հազար դրամ՝ որպես տուժողի բուժման ծախս:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել տուժողի ներկայացուցիչը և մեղադրող դատախազը:

Տուժողի ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, վերացնել պայմանական դատապարտության կիրառումը, Էդգար Պետրոսյանին դատապարտել սահմանված պատիժները իրապես կրելու:

Մեղադրողն իր բողոքով պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը խստացման առումով, Էդգար Պետրոսյանին վերջին հաշվով դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ նրան կալանքի տակ առնելով դատարանի դահլիճում:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց միայն տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց՝ վերացվեց պայմանական դատապարտության կիրառումը: Էդգար Պետրոսյանը մնաց դատապարտված 3 տարի 6 ամիս ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը կհաշվվի Էդգար Պետրոսյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում