«Ցանկացած օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելը նշանակում է գնահատական տալ նշված կանոնակարգումներին, որոնք ամրագրված են տվյալ օրենսգրքում, առավել ևս այն դեպքում, երբ կանոնակարգումների, օրենքի նախագիծի համար, որը մշակվել է, հիմք են հանդիսացել քաղաքական ուժերի ձեռք բերած պայմանավորվածությունները, և հենց այդ համատեքստում է, որ մշակվել է օրենսդրական այդ նախաձեռնությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Այստեղ, թերևս, ԿԸՀ-ն ի պաշտոնե առաջին հերթին պետք է կյանքի կոչի օրենքի պահանջները: Հետևաբար ինչպիսին կլինեն օրնսդրական կանոնակարգումները, այնպիսին էլ կլինեն ձեռնարկվելիք գործնական քայլերը»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Անդրադառնալով դիտարկմանը՝ բազմիցս նշել եք, որ տեսանկարահանումը և ընտրացուցակների հրապարակումը հակասում է հանձանաժողովի կարծիքին, Տ. Մուկուչյանն արձագանքեց. «Իմ անձնական կարծիքը հնչեցնելու առիթ բազմիցս ունեցել եմ, իմ անձնական կարծիքը բլորովին այլ խնդիր է, օրենսդրական կանոնանակարգումը այլ խնդիր: Եթե օրենքում ամրագրվում է նման կանոնակարգում, ապա ԿԸՀ-ն, որպես պետական մարմին, պարտավոր է կյանքի կոչել օրենքում ամրագրված դրույթները, և այստեղ կարևորը օրենսդրական կանոնակարգումներն են և ոչ թե տարբեր մասնագիտական մոտեցումները կամ կարծիքները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































