Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է իր մարզական կարիերայի, ինչպես նաև «Բարսելոնա»-ում իր խաղընկեր Լիոնել Մեսսիի մասին:
«Ես իմ կարիերայում հասել եմ հնարավոր ամեն ինչի: Գոհ եմ նրանից, ինչ ունեմ: Ես կարող եմ հպարտանալ իմ կարիերայով:
Այնուամենայնիվ, կցանկանայի ավելի երկար խաղալ Մեսսիի հետ: Մենք բավականին քիչ ժամանակ հանդես եկանք միևնույն թիմում», – ասել է Ռոնալդինյոն:








































