Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ բուքմեյքերները որոշել են գումար վաստակել հոլիվուդյան ամենահանրահայտ զույգերից մեկի հնչեղ ամուսնալուծության թեմայով:
Խոսքը Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի հարաբերությունների մասին է: Բուքմեյքերներն առաջարկում են խաղադրույքներ կատարել ընտանիքի բաժանման կամ վերամիավորման վրա:
Զույգի ամուսնալուծության լուրը համացանցում արագորեն տարածվեց մոտ մեկուկես շաբաթ առաջ: Ամուսնալուծության նախաձեռնողը դերասանուհին է: Նա մտադիր է Փիթին արգելել տեսնել երեխաներին՝ նրան մեղադրելով ընտանեկան բռնությունների մեջ:
Բուքմեյքերական խոշոր գրասենյակները մշակել են հետաքրքիր համակարգ, ըստ որի՝ եթե մարդը խաղադրույք է կատարում ամուսնալուծության վրա, ապա նա պետք է նշի նաև Փիթի ու Ջոլիի նոր ընտրյալների անունները: