Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին կարող է ստանձնել «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Միլանի «Ինտեր»-ից հեռանալուց հետո Մանչինին չի աշխատում: Առաջիկա օրերին նա կբանակցի «Վալենսիա»-ի ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Պակո Աեստարանը հեռացվել է աշխատանքից` անբավարար արդյունքների համար:
Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սալվադոր Գոնսալես Մարկոն:







































