Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Ծառուկյանի օգնությունը Հովիկ Աբրահամյանին

Ռիոյից վերադարձող հայ օլիմպիականներին դիմավորողների շարքում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որին Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը թողել էր օլիմպիական չեմպիոններին և մեդալակիրներին դափնեպսակ հագցնելու պատիվը, ինչը սովորաբար անում է Ծառուկյանը:

Անկասկած է, որ Հովիկ Աբրահամյանին այդպիսով հնարավորություն էր տրված իր «մասնաբաժինն» ունենալ կամ քաղել օլիմպիական հաջողությունից: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանն ըստ էության ապահովեց բալանսը նրա և Սերժ Սարգսյանի միջև, քանի որ Սարգսյանն իր «մասնաբաժինը» վերցրել էր հենց Ռիոյում՝ ներկա գտնվելով Հայաստանի համար ոսկե գոտեմարտին, որը 20 տարի ընդմիջումից հետո առաջինն էր Հայաստանի օլիմպիական հավաքածուում:

Եվ ահա, օդանավակայանում էլ իր «մասնաբաժինը» ստացավ Հովիկ Աբրահամյանը: Այդպիսով, չնայած այն բանին, որ Հովիկ Աբրահամյանը 2015-ի փետրվարին լքեց Ծառուկյանին և նույնիսկ «բամփեց», Գագիկ Ծառուկյանն Աբրահամյանի հանդեպ նույն կերպ չվարվեց և նրա համար ոչ այնքան բարենպաստ օրերի ընթացքում օգնության ձեռք մեկնեց՝ հնարավորություն տալով օլիմպիական հաջողության ֆոնին ինչ-որ փորձ անել քաղաքական կապիտալ կամ դիվիդենդ հավաքելու համար:

Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանի համար ներկայումս բավականին բարդ շրջան է, քանի որ տնտեսության մեջ վիճակը չափազանց մոխրագույն է, ինչքան էլ Աբրահամյանը փորձում է այն ներկայացնել վարդագույն հեռանկարներով: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Ընդ որում, չի ստացվում և՛ ներսում, և՛ դրսում: Միևնույն ժամանակ նաև որևէ ֆորս-մաժոր չի ստացվում, որի ֆոնին Հովիկ Աբրահամյանն, իհարկե, կկարողանա որոշակիորեն շտկել իրավիճակը և բարձրացնել սեփական դերակատարումը ներքին պրոցեսներում:

Եվ ահա, Աբրահամյանի համար այս բարդ ժամանակաշրջանում խնամի Գագիկ Ծառուկյանը նրան որոշակի օգնության ձեռք է մեկնում՝ ի տարբերություն 2015-ին Հովիկ Աբրահամյանի պահվածքի: Իհարկե, այստեղ ամեն ինչ հարաբերական է նաև, քանի որ դժվար է ասել, թե ինչ կլիներ Գագիկ Ծառուկյանի հետ, եթե Հովիկ Աբրահամյանը ոչ թե նրան «հանձներ», այլ մղեր դիմադրության: Աբրահամյանն ըստ էության նպաստեց, որ Ծառուկյանն առանց կորուստների դուրս գա քաղաքականությունից, և վնասելն ու օգնելն այստեղ իսկապես հարաբերական է: Եվ ըստ էության չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով ոչ թե ի տարբերություն «բամփելու»՝ ցուցաբերում է քրիստոնեական հանդուրժողություն, այլ պարզապես վերադարձնում է իր հանդեպ Աբրահամյանի ցուցաբերած օգնությունը:

Միայն թե պարզ չէ՝ այդ օգնությունը Աբրահամյանին նո՞ւյնպես թույլ կտա առանց կորուստների հեռանալ, թե՞ կմղի դիմադրության՝ դրանից բխող որոշակի ռիսկերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում