Ամերիկյան Jimmy Kimmel Live շոուում ներկայացրել են «Ամեն ինչ 50 ցենտով» խանութի երգիծական գովազդը, որտեղ գլխավոր դերը կատարել է ռեփեր 50 Cent-ը: Տեսանյութը հրապարակվել է հաղորդման YouTube-ի էջում:
Հոլովակում ռեփերը խաղացել է խանութի աշխատակցի դերը և աշակերտներին առաջարկել է գրենական պիտույքներ ձեռք բերել ընդամենը 50 ցենտով: Ապրանքների մեջ եղել են օգտագործված մատիտներ, առանց կափարիչի թերմոս, տարբեր գույնի կավիճների կիսատ փաթեթ և այլ անպետք իրեր: